ԱՆ-ի զգուշացումն ու օգտատերերի հումորը
Առողջապահության նախարարության հայտարարած պայքարն աղի դեմ շատերի կողմից անլուրջ է ընկալվում։
Օրինակ այսօր, նախարարությունը ֆեյսբուքյան էջում հորդորել է. «Զգուշացեք թաքնված աղից» ու տեղադրել այս լուսանկարը։ Արդյունքում գրառման ներքո մեկնաբանություն թողած օգտատերերի գերակշիռ մասը ծաղրում է պետական գերատեսչությանը։ Ի դեպ, կան օգտատերեր, որոնք ԱՆ փութաջան աշխատանքը պայմանավորում են դրամաշնորհով։
Գրառման ներքո մեկնաբանություն թողած քաղաքացիներից մեկը նախարարության ուշադրությունը հրավիրել է նաև այլ խնդիրների.
«Առողջապահության բակի տաղավար, դուք ուրիշ հրատապ խնդիրներ չունեք? Հուշեմ, էլ ինչ է վնասում մեր առողջությանը? Օրինակ, պոչամբարներ, հանքարդյունաբերություն, ավազի հանքերի փոշին, պարատանյութերի քիմիկատներ, մեքենաների արտանետումներ, չմաքրված արտահոսող կոյուղաջրեր։ Գնացեք, գործով զբաղվեք, վերջապես»։
Մեկ այլ օգտատեր զարմանքն է հայտնում. «Դուք աղից բացի ուրիշ խնդիրներ չունե՞ք։Ինչպես երևում է այս երկրում ամենաառաջնային խնդիրը աղի խնդիրն է»։
Կան նաև այսպիսի արձագանքներ.
«Թորած ջուր ենք խմում, անպայման թորած, վերջ։ Ուրիշ բան պետք չի, մնացած ամեն ինչի մեջ աղ կա»։
«Մի շնչեք ի սեր աստծո, մի շնչեք քանզի օդի քիմիական բաղադրության մեջ գերակշռում է աղը: Աղն ամենուր է: Ինքնասպան եղեք»։
Հարակից հրապարակումներ`
- Ինչու «աղամանի արգելքի» նախագիծը լուրջ չի ընդունվում հասարակության կողմից
- Անահիտ Ավանեսյան. Մեր տան աղամանն իր տեղում է՝ պահարանում
- Սննդագետ. Աղամանի արգելքին հաջորդած ծաղր ու ծանակի մեղավորը առողջապահության նախարարությունն է
- Սեղանին աղ դնելու համար սրճարանները կտուգանվեն 30 հազար դրամով. ԱՆ-ն է առաջարկում