Արմեն Գրիգորյանը Լիտվայում պատմել է, թե ինչպես են ԵՄ ռազմական կցորդները Հայաստանի իշխանությանը «չափալախ տվել»
Արմեն Գրիգորյանը Լիտվայի Հանրապետության Պաշտպանության նախարարության քաղաքական տնօրեն Վայդոտաս Ուրբելիսի հետ հանդիպման ընթացքում կողմերը մտքեր է փոխանակել տարածաշրջանի ռազմաքաղաքական սրված իրադրության վերաբերյալ:
Անվտանգության խորհրդի գրասենյակից հայտնում են, որ այս համատեքստում ԱԽ քարուղարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ իրականացվող գործողությունները և դրանցից բխող հնարավոր սպառնալիքները:
Գրիգորյանը նաև ներկայացրել է անվտանգային իրավիճակի կայունացմանն ուղղված հայկական կողմի առաջարկները:
Ա. Գրիգորյանը հիշեցրել է, որ Երևանը Հայաստանում գտնվող օտարերկրյա ռազմական կցորդներին հրավիրել է ստուգելու Հայաստանի ռազմական ինքնաթիռների տեղում լինելու փաստը:
Հիշեցնենք, որ անդրադառնալով վերջին փաստին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը մասնավորապես գրել էր.
«Այն, որ ՆԱՏՕ-ի և ԵՄ շատ երկրներ չեն արձագանքում, գործուն քայլեր չեն ձեռնարկում Արցախում Ադրբեջանի իրականացրած ագրեսիայի, հետպատերազմյան փուլում ՀՀ ինքնիշխան տարածքի բռնազավթման ուղղությամբ, բայց հետաքրքրվում են մեր ինքնաթիռների տեղում լինել/չլինելու հարցով, արդեն զայրույթ է առաջացնում։
Մեր տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրություն ունեցող սուբյեկտները բնականաբար առաջնորդվում են իրենց շահերով, իսկ Հայաստանի իշխանությունը դիտորդի կարգավիճակով հետևում է, թե ով այս կամ այն կողմ անելիս իրեն մի չափալախ կհասցնի կամ քացու տակ կգցի, կարևորը երկրում քպ-ական իշխանություն լինի, թուրքերի հետ էլ ջանջիգյարը չպակասի»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին