Էդգար Էլբակյան. Քաղաքական արևմուտքը քանդում է Հայաստանը
Քաղաքագետ, «Հայկական նախագիծ» ծրագրի համահիմնադիր Էդգար Էլբակյանը գրում է.
««ԲՄԲՈՒԼՈՎ ՀՆԴԻԿ». Եթե նման արտահայտություն հնչեր «նախկինների» օրոք, արևմտյան նեոգաղութատիրական ցանցը հիմա հիստերիա էր սկսել, որ իշխանության անդամը ռասիստ է, իսկ ԱՄՆ դեսպանատունն էլ դատապարտող հայտարարություն էր տարածել։
Չե՞ք հավատում։ Հիշե՛ք, ինչպես էին նորանշանակ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին թիրախավորել «թուրքը մարդ չի» տիպի մեկնաբանություն հավանելու համար։ Ընդամենը՝ հավանելու։ Իսկ այստեղ մի ամբողջ հոդված է, ու զրո արձագանք։
Ասել եմ ու կասեմ՝ քաղաքական արևմուտքը հայկական ազգային ամբիցիաները միշտ դիտարկել է որպես իր բարեկամ Թուրքիայի և Ադրբեջանի հանդեպ թշնամական և հետևողականորեն քանդել ու քանդում է Հայաստանը»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի տարածքի 22 %-ն օկուպացված է իսկ իշխանությունները համագործակցում են այն օկուպացնողների հետ. Էդգար Էլբակյան
- Ադրբեջանը ստեղծեց մեզ համար բացասական նախադեպ՝ «կուզի՝ կպայթեցնի, կուզի ռեմոնտ կանի». Էդգար Էլբակյան
- Էդգար Էլբակյան. Ներքին Հանդի պատմությունը հոյասքանչ կերպով ցույց է տալիս, թե ինչ աղետ է բերել թյուրքամետ իշխանությունը մեր հայրենիքի գլխին
- Ադրբեջանը գրավում է Կապան-Մեղրի ճանապարհը. Էդգար Էլբակյան
- Էդգար Էլբակյան. Արևմուտքը Հայաստանի կոլաբորացիոնիստներին «ժողովրդավարության լիգայում» տեղ է տալիս, դրա դիմաց ստանում Հայաստանի ազգային ամբիցիաներն ու հողերը