Իրանն աշխարհում առաջին տեղում է նավթի ու գազի պաշարներով. նավթային ընկերության գործադիր տնօրեն
ԻԻՀ ազգային նավթային ընկերության գործադիր տնօրենը` նշելով, որ նավթի արդյունահանման հզորությունը հասել է պատժամիջոցներից առաջ եղած մակարդակին, հայտարարել է, որ Իրանն աշխարհում առաջին տեղում է նավթի ու գազի պաշարներով, գրում է ParsToday-ը։
«Իսլամական հեղափոխության հաղթանակից ի վեր, Իրանի ժողովրդի թշնամիները մշտապես փորձել են պատժամիջոցներով թուլացնել երկրի տնտեսությունը: Այդ իսկ պատճառով, արդյունաբերական սարքավորումների տեղայնացումը մշտապես եղել է Իրանի նավթարյդունաբերության ոլորտի օրակարգում:
Հեղափոխությունից 43 տարի անց, այս ոլորտն 85 տոկոս ինքնաբավության է հասել նավթի, գազի և նավթաքիմիական արդյունաբերության համար պահանջվող սարքավորումների արտադրության հարցում»,- նշում է ParsToday-ը։
Իրանի ռադիոհեռուստատեսության փոխանցմամբ՝ երկրի նավթի ազգային ընիերության գործադիր տնօրեն Մոհսեն Խոջաստեհ Մեհրը, նշելով, որ Իրանն ունի ավելի քան 1200 միլիարդ բարել հում նավթի պաշար, հավելել է, որ ԻԻՀ աշխարհում առաջին տեղում է նավթի ու գազի պաշարներով, ինչը երկրի տնտեսական ուժի և հեղինակության կարևոր գործոններից է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան