Կարեն Վրթանեսյան. Կարծում եմ, որ ապրիլ-մայիսը ճակատագրական են լինելու Հայաստանի և հայության ապագայի համար
Ռազմական, տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.
«Կարծում եմ, որ ապրիլ-մայիսը ճակատագրական են լինելու Հայաստանի և ընդհանրապես հայության ապագայի համար։
Կարծում եմ նաև, որ չկա այսօր Հայաստանում որևէ քաղաքական ուժ, որը սա չի հասկանում։ Բոլորն ամեն ինչ շատ լավ հասկանում են։
Իսկ ո՞ր ուժը կամ գործիչը կունենա այնքան... չգիտեմ, թե ոնց ձևակերպեմ... երևի թե այսպես. «սթափ ինքնազոհություն», որ համազգային մոբիլիզացիա սկսելու գործընթացն իր վրա վերցնի՝ շատ լավ հասկանալով, որ առաջինն է ընկնելու հարվածի տակ...
Համենայն դեպս ով էլ հետո ասի, թե «ի՞նչ իմանայինք, մինչև հաստատ չիմանայինք», չհավատաք»։
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Վրթանեսյան. Հայաստանն այս պահին չունի իրական վարչապետ
- Ազգային համակարգող մարմնի անհապաղ ստեղծումը՝ հրամայական
- Կարեն Վրթանեսյան. Ես դիտարկում եմ Հայաստանի իշխանություններին որպես օկուպացիոն վարչակարգ
- Կարեն Վրթանեսյան. Մենք տեղում դոփելու այլևս ժամանակ չունենք
- Կարեն Վրթանեսյան. Երբեմն ամենալավ կրիպտոարժույթները լոբին է, բրինձը, շաքարավազը, տուշոնկան