Հրանտ Մելիք-Շահնազարյան. Այս վիճակով դժգոհ հանրության հատվածի ձայնը պետք է շատ բարձր հնչի
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է.
«Ապրիլի 5-ի հանրահավաքը խորհրդարանական ընդդիմությունն է կազմակերպում: Սկզբում կարծում էի միայն ՀՅԴ նախաձեռնությունն է: Բայց այսպես շատ ավելի լավ:
Իսկ իրականում ամենևին էլ կարևոր չէ, թե ով է գաղափարի հեղինակը: Ամենակարևորն այն է, որ հանրության ձայնը հիմա լսելի լինի: Մարդիկ պետք է գնան հրապարակ և հստակ հայտարարեն, որ մեզ ոչ թե խաղաղության, այլ վերականգնման և կայուն զարգացման օրակարգ է պետք: Իսկ խաղաղությունն այդ ամենի արդյունքը կարող է լինել միայն:
Եկեք պարզ խոսենք՝ մեզ՝ հայերիս, աշխարհում ոչ միայն չեն հասկանում, այլև սկսել են չհարգել: Արտասահմանցի շատ գործընկերներ ինձ կոնկրետ հարց են տալիս՝ Արցախում Ադրբեջանը նոր գյուղ ու կարևոր դիրքեր է գրավել, ինչու՞ Երևանում ոչ ոք չի ընդվզում դրա դեմ: Ի՞նչ պատասխանել այս հարցադրմանը: Ասել, որ համակերպվե՞լ ենք: Բայց չէ՞ որ դա այդպես չէ…
Անկեղծ լինեմ՝ ես չգիտեմ, թե ինչ ելուկթներ ու պահանջներ կհնչեն հանրահավաքում: Չգիտեմ, թե դրան ինչ զարգացումներ կհետևեն: Բայց վստահ կարող եմ ասել, որ այս վիճակով դժգոհ հանրության հատվածի ձայնը պետք է շատ բարձր հնչի: Հավատացեք՝ դա հիմա շատ ավելի կարևոր է, քան նույնիսկ բոլոր այն որոշումները, որ կարող է ընդունել կապիտուլյանտների այս իշխանությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Վահե Հովհաննիսյան. Հայկական օրակարգ. Հանրահավաք պետք է, բայց՝ հասկանալի բովանդակությամբ
- Քաղաքացիներին կոչ եմ անում ապրիլի 5-ին ժամը 18:30-ին Ազատության հրապարակում միասին քննարկենք, թե ինչպես պահենք Արցախը. Իշխան Սաղաթելյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին