Հասարակություն 13:45 02/04/2022 Հայաստան

Ինչու «աղամանի արգելքի» նախագիծը լուրջ չի ընդունվում հասարակության կողմից

«Նման նախագիծ ներկայացնելուց առաջ նախ պետք է իրազեկման աշխատանքներ տարվեն  բնակչության շրջանում, որպեսզի տեղեկացնեն՝ աղի հավելյալ քանակն ինչ բացասական հետևանքներ կարող է ունենալ»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարնի Հանրային առողջության ֆակուլտետի դեկան Մարինե Հովհաննիսյանն՝ անդրադառնալով ՀՀ առողջապահության նախարարության ներկայացրած նախագծին, որով առաջարկվում է հանրային սննդի օբյեկտներում արգելել սեղանի վրա աղամանի առկայությունը՝ առանց սպառողի կողմից պահանջի ներկայացման:

Ավելին՝ սեղանին առանց սպառողի պահանջի աղաման դնելու համար պատասխանատվություն կսահմանվի, և տնտեսվարողը կտուգանվի 30 հազար դրամի չափով: Նախագիծը հիմնավորվում է նրանով, որ ըստ ԱՀԿ-ի՝ կերակրի աղի քանակը չպետք է գերազանցի օրական 5 գրամը, մինչդեռ Հայաստանում դրա օգտագործման ծավալը կրկնակի գերազանցում է ԱՀԿ-ի կողմից սահմանված շեմը:

Իհարկե, առողջապահության նախարարության հերթական նախաձեռնությունը միանշանակ չընդունվեց, այն մի շարք հարցեր առաջացրեց՝ արդյոք տեղին էր այսօր ներյկայացնել նման նախագիծ, երբ երկրում բազմաթիվ այլ կարևոր հարց կան, այդ թվում՝ անվտանգային, սակայն առողջապահական տեսակետից պետք է նկատենք, որ աղն ունի շատ կարևոր դեր ու նշանակություն, և մեծ քանակությամբ ընդունվող աղը նպաստում է մի շարք հիվանդությունների զարգացմանը։

Սակայն հարց է առաջանում, թե արդյոք սա հերթական նախաձեռնությունը չէ, որը կրկին հարվածելու է մասնավոր բիզնեսին, բեռը թողնելու են հանրային սննդի օբյեկտների վրա՝ այնպես, ինչպես եղավ հանրային սննդի կետեր, հյուրանոցներ, մարզասրահներ, համերգասրահներ և մշակութային այլ վայրեր քաղաքացիների մուտքը միայն պատվաստման հավաստագրով կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքով օրենքի ընդունման դեպքում։ Բոլորին է հայտնի, որ կոնկրետ հանրային սննդի կետերում այս որոշումը գործեց մի որոշ ժամանակ, այսօր որևէ մեկից հավաստագիր չեն պահանջում։

Մարինե Հովհաննիսյանը նշում է, որ մարդիկ նախ պետք է հասկանան՝ ինչին են միտված այս գործողությունները։ Դրա համար, ըստ նրա,  բնակչությանը պետք է  ներկայացնել, թե աղի հավելյալ քանակը առողջական ինչ խնդիրների պատճառ կարող է  դառնալ։

«Աղի չարաշահումը կարող է բերել զարկերակային գերճնշման, բարձրացնի ինֆարկտների, ինսուլտների ռիսկը, աղը նպաստում է օրգանիզմում հեղուկի կուտակման, ինչը նույնպես խիստ վնասակար է: Դրա համար պետք է բնակչությանը տեղեկացնել, որ խնդիրը ոչ միայն հենց աղն է, այլ նատրիումով հարուստ տարբեր սննդամթերքները։ Իսկ նատրիումի հավելյալ քանակը նույնպես բերում է բացասական հետևանքների»,- նշում է մասնագետը։

Օրինակ, ըստ նրա, հացի, մսի, ապխտած սննդամթերքի, նրբերշիկի մեջ, այսինքն՝ այն մթերքները, որոնք պարբերաբար մարդիկ ուտում են, կա նատրիումի զգալի քանակություն։ «Մարդիկ պետք է իմանան, որ պետք է սահմանափակել այդ սննդամթերքների օգտագործումը, չներառել իրենց ամենօրյա սննդակարգում, քանի որ դրանք հարուստ են նատրիումով»,- ասում է Մարինե Հովհաննիսյանը։

Մասնագետ կարծիքով՝ նախ և առաջ պետք է բնակչությանը ներկայացնել, թե ինչի համար է այս ամենն արվում, որպեսզի մարդիկ կարողանան հետ կանգնել չափից ավելի աղ օգտագործելու սովորույթից։

«Իրականում աղի կիրառումը սովորույթ է, իսկ դա փոխելը բավականին դժվար է, իսկ եթե մարդիկ տեղեկացված լինեն, ապա կսկսեն գիտակցել, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ չափից շատ աղի օգտագործումը»,- նշում է նա։

Հաջորդը վերաբերում է սննդարդյունաբերական ընկերություններին։ Մարինե Հովհաննիսյանը կարծում է, որ առողջապահության նախարարությունը պետք է համագործակցի այդ ընկերությունների՝ մասնավորապես հաց արտադրողների հետ, որպեսզի հասկանան, թե հացի արտադրության մեջ որքան աղ է օգտագործվում, եթե նորմայից շատ է, արտադրողների հետ համագործակցելով կարողանան որոշակի լուծման գալ՝ աստիճանաբար փորձելով կրճատել հացի մեջ առկա աղի քանակը։

Բացի այդ, ցանկացած սննդամթերքի պիտակի վրա, ըստ նրա, պետք է նշվի նատրիումի պարունակությունը։ 

«Իհարկե դրան պետք է հասնել աստիճանաբար, քանի որ ցանկացած արտադրության համար կա համախատասխան տեխնոլոգիա, միանգամից հնարավոր չէ այն փոխել։ Այսինքն՝ աղը հեռացնելով սեղանից ոչ մի խնդիր չի լուծվելու։ Նախ հանրային սննդի օբյեկտներում բնակչության քիչ տոկոսն է սնվում, Հայաստանում մարդիկ հիմնականում սնունդը պատրաստում են տանը, ուստի այդ որոշումը գլոբալ հարց չի լուծելու։ Բացի այդ, եթե մարդն ունի այդ սովորությունը, ինքը պահանջելու է, որ սեղանին աղ դրվի։ Դրա համար այդ ամենին պետք է հասնել քայլ առ քայլ, տարբեր գործողություններ իրականացնելու միջոցով»,- ընդգծում է Հանրային առողջության ֆակուլտետի դեկանը։

Իրականում, ըստ Մարինե Հովհաննիսյանի, մարդկանց պետք է կրթել դպրոցներից, մանկապարտեզներից, փոքր տարիքից բացատրել, թե ինչն է վտանգավոր, ինչը՝ օգտակար։ Նրա խոսքով՝ եթե դպրոցական տարիքից բացատրեն, որ, օրինակ, աղի հավելյալ քանակը ինչ հետևանքներ կարող է ունենալ, ապա գիտակցված սերունդ կմեծանա։ Մինչդեռ այսօր նույնիսկ բարձր զարկերակային ճնշում ունեցող հիվանդները տեղյակ չեն, որ պետք է սահմանափակել աղի օգտագործումը։ «Խնդիրները գալիս են այստեղից։ Այս հարցերին պետք է ուշադրություն դարձնել»,- նշում է նա։

Հանրային առողջության ֆակուլտետի դեկանը նաև հարց է բարձրացնում, թե  ինչու նման նախագիծ մշակելուց առաջ մասնագիտական քննարկումներ չեն եղել համալսարանում։ Նրա խոսքով՝ որևէ մեկն իրենց նախարարությունից չի դիմել, սակայն ցանկալի է, որ նման նախագծեր մշակելուց առաջ հաշվի առնեին մասնագետների կարծիքը, որպեսզի ավելի ճիշտ կազմակերպվեր հանրային առողջապահական ծրագրերի իրականացումը։

«Այսինքն՝ հստակ վեր հանվեին խնդիրները, այլ ոչ թե մշակվեր նախագիծ, որը հակառակ էֆեկտ ունենա՝  այնպես, ինչպես եղավ տվյալ նախագծի դեպքում։ Ցավոք, այն բնակչության կողմից լուրջ չի ընկալվում, քանի որ մարդիկ չեն հասկանում, թե ինչի համար է դա պետք»,- նշում է Մարինե Հովհաննիսյանը։

Նա նաև նկատում է, որ եվրոպական որոշ երկրների հանրային սննդի կետերում աղաման չի դրվում սեղաններին, իհարկե, դա պարտադիր պահանջ չէ, բայց  այդ երկրներում բնակչության հետ զգալի աշխատանք է տարվել։ Իսկ Արգենտինայում և Ուրուգվայում կա պարտադիր օրենք, որ հանրային սննդի օբյեկտներում աղաման չպետք է դրվի։

Համաձայն միջազգային տվյալների` բնակչության շրջանում տարեկան մեկ շնչի հաշվով օգտագործվում է շուրջ 7 կգ աղ կամ աղային թանձրուկներ, որի արդյունքում օրգանիզմում նատրիումի քանակությունը գերազանցում է սահմանված նորմը: Օրական օգտագործվող աղի չափաբաժնի նվազեցումը 3 գրամով կարող է 13%-ով նվազեցնել սրտամկանի կաթվածների թիվը:

2016-2017 թթ. ԱՀԿ STEP մեթոդաբանությամբ իրականացված հետազոտության (STEPS) տվյալների` չափահաս բնակչության 35%-ը սնվելիս մշտապես կամ հաճախ աղ է ավելացնում կերակրին (տղամարդկանց 40.3% և կանանց 30.1%-ն ուտելուց առաջ կամ ընթացքում մշտապես կամ հաճախակի կերակրին աղ են ավելացնում), իսկ 71%-ը տանը կերակուր պատրաստելիս մշտապես աղ է ավելացնում: Բնակչության 10-ից 3-ն օգտագործում է մեծ քանակությամբ վերամշակված աղի սնունդ: Բնակչության 21.5%-ը նշել է, որ շատ կամ չափից շատ աղ կամ աղային թանձրուկներ է օգտագործում:

2018թ. Հայաստանում միջազգային և տեղային փորձագետների կողմից ՈՎՀ-ից առաջացած տնտեսական բեռի գնահատումը ցույց է տվել աղի վնասակար ազդեցությունը և համապատասխան կանխարգելիչ միջոցառումների իրականացման արդյունավետությունը` բնակչության առողջության պահպանման տեսակետից: Հատկանշական է, որ աղի սպառման քանակի կրճատմանն ուղղված միջոցառումները կնպաստեն 15 տարվա կտրվածքով կանխել ուղեղանոթային հիվանդությունների և սրտի իշեմիկ հիվանդությունների դեպքերի առաջացումը՝ համապատասխանաբար` 12401 և 11112 դեպքերով, իսկ կանխված մահերը` 13690 դեպքով:

Նշենք նաև, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանում 2021 թվականին 2020 թ-ի հունվար-դեկտեմբերի համեմատ 16%-ով ավելացել է աղի արտադրության ծավալը՝ կազմելով 32 հազար 667.4 տոննա:

Համեմատության համար նշենք, որ 2020 թ-ին անրապետությունում արտադրվել է 28 հազար 156.8 տոննա աղ:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:49
Ինձ Նոր տարվա «վատ նվեր արվեց». Ավինյանը՝ իր համար 7 մլն 650 հազ դրամի ավիատոմս գնելու մասին
«Վերջերս ԱՄՆ կատարած այցից հետո տեղեկացա, թե ինչ գնով են ձեռք բերվել ինձ համար նախատեսված տոմսերը։ Անկեղծ ասած, ես ինքս էլ մի փոքր ապշած...
Աղբյուր` Panorama.am
10:47
Որպես անհետ կորած որոնվող 54-ամյա տղամարդը ներկայացել է նախաքննական մարմին
Նոյեմբերի 29-ին հաղորդվել էր 1970 թ. ծնված Կարեն Զալյանի անհետ կորելու մասին: Ոստիկանությունից հայտնում են, որ քրեական ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
10:35
Տասնյակ հազարավոր սերբեր բողոքում են նախագահ Ալեքսանդր Վուչիչի դեմ
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում տասնյակ հազարավոր մարդիկ կիրակի կրկին ցույցի էին դուրս եկել։ Նրանք իրենց վրդովմունքն են հայտնում նոյեմբերի 1-ին...
Աղբյուր` Panorama.am
10:32
Վիտամին D-ի ավելցուկը ավելի վտանգավոր է, քան պակասը. Մանկաբույժ
Վիտամին D-ի հիմնական աղբյուրը ֆոտոբիոսինթեզն է մաշկում` արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ: Առանց արևի ուլտրամանուշակայուն...
Աղբյուր` Panorama.am
10:03
Դեկտեմբերի 23-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ դեկտեմբերի 23-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 391.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:36
Զուրաբիշվիլին 7 օր ժամանակ է տվել Վրաստանի կառավարությանն ու Իվանիշվիլիին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույցի ժամանակ իշխանություններին և անձամբ իշխող «Վրացական...
Աղբյուր` Panorama.am
09:27
Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր
Դեկտեմբերի 23-ին՝ ժամը 09.00-ի դրությամբ, Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Անիի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելությունը՝ 20 մետր։...
Աղբյուր` Panorama.am
09:24
Մինչ ՀՀ իշխանությունն ինքնաարդարացումների և խոստումների շռայլման փուլում է, Ադրբեջանը մասշտաբային վերազինման է. Աբրահամյան
«Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունների ինտենսիվ փոխայցերը տարբեր շարժառիթներ ունեն, սակայն առաջին հերթին ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
09:19
Ճշմարտnւթյnւնը մեկն է՝ Արցախը հանձնել է Նիկnլը իր nւuապարկերի և Արցախի իր արբանյակների օգնությամբ. Մետաքսե Հակոբյան
«Նիկոլն ու իր ուսապարկերը 7 երգ գիտեն 7-ն էլ Արցախի Հանրապետության իրենց կողմից հանձնումը քոչվորներին արցախցիների վրա բարդելու մասին...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր տեղումներ չեն լինի
Երևան քաղաքում դեկտեմբեր 23-ին, 25-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 24-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն Հանրապետության տարածքում...
Աղբյուր` Panorama.am
08:36
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:23
Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. Փաշինյան
«1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու...
Աղբյուր` Panorama.am
08:20
Հրդեհ՝ Վանաձորում
Դեկտեմբերի 22-ին, ժամը 23։00-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
08:12
Սյունիքի մարզի ավտոճանապարհներին մերկասառույց է
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
23:16
Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարել Ֆիկոյի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում բանակցություններ է վարում Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի հետ։ Այս մասին Telegram ալիքում հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
23:02
Խոմեյնին կանխատեսել է Սիրիայում երիտասարդներից կազմված ուժեղ և արժանի դիմադրության խմբի ի հայտ գալը
Մարգարեի դստեր՝ Ֆաթիմա Զահրայի, ինչպես նաև Իմամ Խոմեյնիի ծննդյան տարեդարձին, մի խումբ մարդիկ, անցյալ տարիների ավանդույթի համաձայն, հանդիպել են...
Աղբյուր` Panorama.am
21:15
Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և թե‘ Ռուսաստանին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Իմ կարծիքով Սիրիայում կատարվածի մասով Իրանը դեռ իր վերջնական խոսքը չի ասել թե‘ Թուրքիային և...
Աղբյուր` Panorama.am
21:08
Ընդամենը 10 օրից մեզ թալանից փրկողների շնորհիվ կունենանք երկու անգամ ավելի շրջհարկ, տասնյակ անգամ ավելի գույքահարկ. Սամսոն Գրիգորյան
«Կասեցում» քաղաքացիական շարժման համակարգող, գործարար Սամսոն Գրիգորյանը իր Facebook-յան էջում գրել է. «Դե ինչ տիկնայք և...
Աղբյուր` Panorama.am
20:55
Եմենի հութիներն հայտնում են, թե խոցել են ԱՄՆ ռազմածովային նավատորմի կործանիչը, ԱՄՆ-ը այլ վարկած է ամտուցում
Եմենի Անսար Ալլահ շարժման մարտիկները (Հութիներ) Կարմիր ծովում ավիակիր «Հարրի Թրուման»-ի վրա հարձակման ժամանակ խոցել են ԱՄՆ...
Աղբյուր` Panorama.am
19:48
Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ մարտահրավերների և անորոշության շրջանում. Վարդան Օսկանյան
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «2024-ի ավարտին ակնհայտ է, որ Հայաստանը հայտնվել է ազգային աննախադեպ...
Աղբյուր` Panorama.am
19:38
Հայաստանի դպրոցականների շրջանում առկա է Դանինգ-Կրյուգերի էֆեկտ. որքան քիչ գիտես, այնքան ավելի վստահ ես. Սերոբ խաչատրյան
ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը գրում է. «Մի քանի օր առաջ հրապարակվել էին Մաթեմատիկայի և Բնագիտության TIMSS-2023...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ու ոչ մեկի մոտ կոգնիտիվ դիսոնանս կարծես թե չի առաջանում. Կարեն Վրթանեսյան
Ռազմական հարցերով փարձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է. «ՆԳՆ ոստիկանները նռնակներ են նետում խաղաղ հավաքը լուսաբանող լրագրողների վրա։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Խամենեին Իսրայելին սպառնում է ոչնչացմամբ
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հերթական անգամ հայտարարել է, որ Իսրայելը կոչնչացվի։ Նրա խոսքով, դա տեղի կունենա իրանական...
Աղբյուր` Panorama.am
17:08
45 տարի առաջ այս օրը Հայոց ցեղասպանության արդարության մարտիկները Փարիզում «ճամփու դրեցին» Թուրքիայի դեսպանատան կցորդին. Էդգար Էլբակյան
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆոյսբուքի իր էջում գրում է․ «45 տարի առաջ այս օրը՝ 1979 թ․ դեկտեմբերի 22-ին, Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
17:00
Վրաստանի վարչապետը Զուրաբիշվիլուն սպառնացել է քրեական պատասխանատվությամբ
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քրեական պատասխանատվության կենթարկվի երկու գործով, եթե նա...
Աղբյուր` Panorama.am
15:46
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 քաղաքացի
Սպիտակի ԲԿ-ից հայտնում են, որ սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած «Երեկ` դեկտեմբերի 21-ին, սննդային թունավորումով...
Աղբյուր` Panorama.am
15:21
Նախարարի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ
ՀՀ ՏԿԵ նախարարությունից տարածել են նախարար Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը էներգետիկի մասնագիտական օրվա կապակցությամբ։ ...
Աղբյուր` Panorama.am
14:57
Իրանի և Ադրբեջանի սահմանամերձ Աստարա քաղաքում բեռնատարի ռուս վարորդին սպшնված են գտել
Իրանի հյուսիսում գտնվող Գիլան նահանգում բեռնատարի սպանված ռուս վարորդի դի է հայտնաբերվել; Դեպքի մասին «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել են...
Աղբյուր` Panorama.am
14:11
Նստել, նայում եմ նկարիդ... ծնունդդ շնորհավոր ասե°մ, թե լռեմ մրմուռով. Կարին Տոնոյան
Կարին Տոնոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Շուտով կլուսանա, Մեն.... չմոռանաս, առավատյան 7:20 պիտի ծնվես, լույսս, չմոռանաս.... 4...
Աղբյուր` Panorama.am
13:53
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են. Երևան քաղաքում` Դեկտեմբերի 22-ի երեկոյան, 24-ի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան
12:25 21/12/2024

Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}