Ուկրաինան ռուս զինվորականներին կպարգևատրի՝ ռազմական տեխնիկայի կամավոր հանձնման համար
Ուկրաինայի Գերագույն Ռադան օրենք է ընդունել ռազմական տեխնիկան կամավոր հանձնելու համար ռուս զինվորականներին պարգևատրելու մասին։ Նախագծի ընդունմանը կողմ է քվեարկել 320 պատգամավոր։ Այս մասին գրում է apsny.ge-ն։
Տարբեր սարքավորումների փոխանցման համար սահմանվել են հետևյալ վարձատրության չափերը.
-մարտական ինքնաթիռներ (կործանիչ, ռմբակոծիչ)՝ 1 մլն դոլար,
- մարտական ուղղաթիռ՝ 500,000 դոլար,
- տանկ, ցամաքային հրետանի — $100,000,
- հետևակի մարտական մեքենա (դեսանտային), զրահափոխադրիչ, հետախուզական և պարեկային զրահամեքենա՝ $50,000,
- զինվորական մեքենա՝ $10,000,
- 1-ին կամ 2-րդ կարգի նավ՝ 1 միլիոն դոլար։
Բացի այդ, նաև երաշխավորում են, որ զինվորականները կարող են գաղտնի պահել տեխնիկայի փոխանցման փաստը։ Նրանց պատրաստ են նոր փաստաթղթեր տրամադրել, ապահովել Ուկրաինայում գտնվելու անվտանգությունը և պայմաններ ստեղծել երրորդ երկիր մեկնելու համար։
Օրենքը նաև երաշխավորում է նման վճարումներ՝ ռուսական տեխնիկան Ուկրաինայի ԶՈՒ և այլ ուժային կառույցների ծառայողներին, ինչպես նաև Ուկրաինայի քաղաքացիներին հանձնելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին