Ռուբեն Մելիքյան. Ինչ-որ սրիկաներ պղծել են Լեոնիդ Ազգալդյանի պատկերով գրաֆիթին
Իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է.
« Ինչ-որ սրիկաներ պղծել են Թումանյան 10 հասցեում գտնվող շենքի պատին կատարված Լեոնիդ Ազգալդյանի պատկերով գրաֆիթին՝ «Արցախը Հայաստան է և վերջ» գրությամբ։ Համեմատե՛ք նախորդ տարի տեղադրածս նկարի հետ (հղումը՝ մեկնաբանությունում):
Ո՞վ է կասկածում, որ սա թուրքի առաջ կզած, մեր արժանապատվությունը թշնամու ոտքերի առաջ «մատաղ արած» ու ամեն օր «մատաղ անող» նիկոլականների ձեռքի գործն է։
Ո՞վ է կասկածում, որ սա նրանց ծրագիրն է - արժեզրել Հերոսի գաղափարը, զրոյացնել մեր արդար պահանջատիրությունը, հայերիս վերածել խաղաղություն մուրացող, երազանք չունեցող մարդկանց անիմաստ բազմության»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան