Վարդան Ոսկանյան. Փորձում են համոզել, որ պայմանագիր կոչվող թղթի կտորներն են իբր ապահովելու խաղաղություն Հայաստանի և Արցախի համար
Իրանագետ Վարդան Ոսկանյանը Թելեգրամի իր ալիքում գրում է.
«Մեզ փորձում են համոզել, որ պայմանագիր կոչվող թղթի կտորներն են իբր ապահովելու խաղաղություն Հայաստանի և Արցախի հանրապետությունների համար։
Իրականում ոչ մի փաստաթոււղթ չի կարող զսպել Բաքվի բարբարոսական վարչախմբին բռնազավթելու ամբողջ Արցախը և Հայաստանի համար կենսական նշանակության այլ տարածքներ, եթե թշնամին վստահ լինի, որ դա կարող է անել ռազմական ուժով։
Նույն 44-օրյա պատերազմի դադարեցումը, համաձայն հենց Բաքվից հնչող կիսաձայն հայտարարությունների, տեղի է ունեցել այն բանի արդյունքում, որ հայկական զինուժը ծանր հարվածներ է հասցրել՝ ուժասպառ անելով ադրբեջանական բաշիբոզուկներին։
Մենք, ցավալիորեն, մոռացել են դեռևս Խրիմյան Հայրիկի բանաձևումը «թղթե շերեփի» անպիտանության մասին, և կրկին մտել մի շրջափուլ, որտեղ մեզ փորձում են մոլորեցնել մեր նախնյաց՝ մեզ ժառանգած հայրենիքը ոչ թե արդարության սրի, այլ հեղհեղուկ թղթի հովանու ներքո իբր պահելու և հզորացնելու կործանարար «գաղափարով»»։
Հարակից հրապարակումներ`
- Վարդան Ոսկանյան. Մեր հետագա գոյությունը պայմանավորված է լինելու մեր ռազմական և անվտանգային համակարգերի հզորացումով
- Վարդան Ոսկանյան. Թշնամու այս լկտի վարքագծին վերջ տալու մի արդյունավետ ճանապարհ կա
- Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջը գտնվում է հետապնդման մեջ
- Մենք պետք է դնենք Ադրբեջանի գոյության հարցը, ես հիմա բացում եմ օվերտոնի պատուհանը.Վարդան Ոսկանյան
- Ռուսաստանը սկսել է հարվածներ հասցնել Բաքվի բռնապետի հակառուսական քարոզչամեքենային. Վարդան Ոսկանյան
- Բաքվի բռնապետը արդեն համարյա բացահայտորեն անցել է հակառուսական գործողությունների ճամբար. Վարդան Ոսկանյան
- Վարդան Ոսկանյան. Ո՞վ է ասել, որ Ադրբեջանը պետք է անարգել օգտվի Բաքու-Էրզրում գազատարից