
Տանձավեր-Շուռնուխ այլընտրանքային ճանապարհի շինաշխատողները վնասել են գազատար խողովակը
Տանձավեր-Շուռնուխ նոր կառուցվող (այլընտրանքային) ճանապարհի 6-րդ կմ-ում շինարարական աշխատանքներ կատարելիս վնասվել է գազատար խողովակը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ այժմ իրականացվում են վերականգնողական աշխատանքներ։
Ավելի վաղ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացրել էր, որ այսօր` ապրիլի 2-ին, ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում վնասվել է Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարը՝ 13,5 կմ հատվածում։
Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 11։10-ից դադարեցվել է Սյունիքի մարզի Գորիս, Կապան քաղաքների, Գորիսի և Կապանի տարածաշրջանների բնակավայերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: