Ապրիլի 1-ից ռուսաց լեզվի անվճար դասընթացներ կմեկնարկեն Գեղարքունիքի 4 քաղաքներում
2019 թվականին Երևանում «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնը հաջողությամբ մեկնարկել է ռուսաց լեզվի երկամսյա անվճար դասընթացներ 7-14 տարեկան երեխաների համար։
Կենտրոնից մանրամասնում են, որ անցած երեք տարիների ընթացքում Հայաստանում ավելի քան 2000 երեխա դարձել է մասնակցել է դասընթացներին, որոնք անցկացվում են ոչ միայն Երևանում, այլև հանրապետության 25 քաղաքներում։ Ներկայումս գործում է 40 հոսք, որոնք ապահովում են ավելի քան 500 երեխայի ուսուցում դասընթացի շրջանակում:
Մարտի 31-ին Հայաստանի 25 քաղաքներում ավարտվեցին ռուսաց լեզվի երկամսյա հերթական անվճար դասընթացները, որոնց ավարտին մասնակիցներն ավանդաբար ստացել են վկայականներ։
Երևանում «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանի խոսքով, դասընթացների աշխարհագրությունը մշտապես ընդլայնվում է, ապրիլի 1-ից ռուսաց լեզվի անվճար դասընթացներ կմեկնարկեն նաեւ մարզի 4 քաղաքներում՝ Սեւանում, Գավառում, Մարտունիում եւ Վարդենիսում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան