Դիետոլոգը զգուշացրել է թթու և տապակած սնունդի վտանգավորության մասին
Դիետոլոգների ազգային ասոցիացիայի անդամ, սննդաբան Նատալյա Կրուգլովան զգուշացրել է, որ թթու, տապակած և կծու սնունդը կարող է վտանգավոր լինել որոշ մարդկանց համար։
Նա «m24.ru»-ի հետ զրույցում ասել է, որ առանձնահատուկ ուշադիր պետք է լինեն հատկապես մարսողական համակարգի խնդիրներ ունեցող մարդիկ։ Սննդաբանը նրանց խորհուրդ է տվել դատարկ ստամոքսին չուտել թթու սնունդ, այդ թվում՝ բանջարեղեն և մրգեր։ Տապակած և շատ համեմունքներով ուտելիքներն էլ, ըստ նրա, կարող են գրգռել ստամոքսի լորձաթաղանթը:
Նա խոսել է նաև սուրճի մասին: Կրուգլովան պնդում է, որ դատարկ ստամոքսին սուրճ խմելը կարող է սրել աղեստամոքսային տրակտի քրոնիկական հիվանդությունները, ուստի դրանից պետք է խուսափեն ռեֆլյուքսային էզոֆագիտ ունեցող մարդիկ։
Միաժամանակ, նրա խոսքով, սուրճը կարող է օգտակար լինել լյարդի հիվանդությունների դեպքում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին