Հայաստանն առաջին անգամ մասնակցում է հացաբուլկեղենի և հրուշակեղենի «Artozyma» միջազգային ցուցահանդեսին
Հայաստանն առաջին անգամ մասնակցում է հացաբուլկեղենի և հրուշակեղենի «Artozyma» միջազգային ցուցահանդեսին։ Այս մասին հայտնում է Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը:
«Ցուցահանդեսը կանցկացվի Հունաստանի Սալոնիկ քաղաքում` 2022 թվականի ապրիլի 2-ից 4-ը` Սալոնիկի Միջազգային ցուցահանդեսային կենտրոնում։ Ցուցահանդեսը տեղի է ունենում Detrop Boutique Show-ի հետ մեկտեղ, որը հյուրընկալում է Հունաստանի սննդի ու ըմպելիքի խոշոր ընկերությունների»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ցուցահանդեսին կներկայացվի հայկական ապրանքների լայն տեսականի, այդ թվում՝ լեգենդար «Արարատ» կոնյակն, աշխարհահռչակ Զուլալը, հայկական «Կարաս» ու «Արամե» գինիներն, ինչպես նաև համրահայտ «Զորահ»-ը՝ Bloomberg-ի վարկածով աշխարհի լավագույն 10 գինիներից մեկը:
Կներկայացվեն նաև բազմակի մրցանակակիրներ` ինչպիսիք են` «Կիլիկիա» գարեջուրը, «Ջերմուկ» և «Բժնի» հանքային ջրերն, ինչպես նաև «Նոյան Պրեմիում» հյութերը և քաղցրավենիքները: Հույն սպառողին առաջին անգամ կներկայացվեն «Արամաս» ու «Օշին» գինիները:
Հայաստանի մասնակցությունը ցուցահանդեսին կազմակերպված է Հունաստանի հունա-հայկական առևտրաարդյունաբերական պալատի կողմից, իսկ միջոցառումն անցկացվում է Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ներքո։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին