Հասարակություն 12:13 02/04/2022 Հայաստան

Հոգեբանը վերլուծել է Աննա Հակոբյանի մենախոսությունը

ՆեյրոԼինգվիստիկ ծրագրավորման սերիտիֆիկացված թրեյներ, հոգեբան Միհրդատ Մադաթյանը մի քանի անգամ դիտել է Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի տեսանյութն ու այն վերլուծել.

«Դիտեցի Ձեր մենախոսությունը, որն այնքան հետաքրքրական էր ինձ համար, որպես հոգեբանի, որ չնայած նրան, որ տևում էր 20 րոպեից ավելի՝ վերադիտեցի ևս երկու անգամ։

Հաշվի առնելով այն փաստը, որ 20 րոպե տևած Ձեր խոսքը, ամբողջությամբ հուշում էր այն մասին, որ խոսողի հոգեբանական, ինտելեկտուալ և իմացական ոլորտների զարգացումը չի համապատասխանում իր տարիքային շեմին, կարելի է եզրահանգել, որ Ձեր պատկերացման մեջ Հայ ժողովուրդը բաղկացած է բացառապես մտավոր հետամնացներից և տեքստն ու մանիպուլյացիան, որը Դուք գրել էիք, կամ Ձեզ համար գրել էին, ու Դուք ջանասիրաբար կարդում էիք, նախատեսված էր հենց այդ մտավոր ունակությունները ունեցող մարդկանց համար։

Փորձեմ նշել իմ դիտարկումները, Ձեր երեկվա տեսանյութի մասով՝

1. Տեսանյութի համար Ձեր կամ Ձեր իմիջմեյքերի ընտրած սև զգեստը, բոլորովին չէր համապատասխանում օրեր, շաբաթներ, ամիսներ շարունակ, Ձեր ինստագրամյան բլոգում տեղադրված անհոգ և այսօր Հայրենիքում տիրող իրավիճակին անհամապատասխան լուսանկարների հետ։
2. Այն, որ համոզում էիք, թե կազմակերպված միջոցառմանը ներկա են եղել զոհված հերոսների ծնողներ, բոլորովին արժանահավատություն չէր ներշնչում մի պարզ պատճառով՝ ոչ վաղ անցյալում, Դուք և Ձեր ընտանիքի այլ անդամներ, բազմաթիվ անգամներ մանիպուլյացիաներ եք իրականացրել, անարգելով այդ հերոսների արժանապատվությունը, սկսած հերոս Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկի ներկայացման բեմադրությունից, վերջացրած 44-օրյա պատերազմից հետո արդեն, եռաբլուրում, այլ «սգացող մայրերի» կեղծ բեմադրության կազմակերպմամբ։
3. Լինելով հոգեբան, ում հոգեբանական կենտրոնի բոլոր հոգեբանները շարունակաբար աշխատում են պատերազմի հետևանքով հոգեբանական տրավմա ստացած մարդկանց հետ՝ սեփական նախաձեռնությամբ, այլ ոչ պետական մոտեցումներով, որը իմ համար անհասկանալի պատճառներով չի իրագործվել, ուզում եմ հայտարարել, որ Ձեզ մտահոգող խնդիրը, որը ներկայացնում էիք հանրությանը, թե իբր Հայ հանրությունը պահանջում է որդեկորույս մայրերից՝ «որոշակի հավերժ սգո դրսևորումներ», չի համապատասխանում իրականությանը։ Ընդհակառակը, Հայ հանրությունը խրախուսում է որդեկորույս մայրերի վերադարձը՝ կյանք և ինքնաբուխ միտված է ամեն բան անել, որ մեր Հերոսների ծնողները շարունակեն ապրել (չեմ բացառում, որ նման 1-2 դեպք, որպիսին Դուք նկարագրում էիք, կարող էին տեղի ունենալ։ Դա բնորոշ է բոլոր աղգերին և հասարակություններին)։
4. Ձեր կազմակերպած միջոցառման նկատմամբ ձևավորված ՀԱՆՐԱՅԻՆ ԲՈՂՈՔԸ, որն ինչպես ասացիք ձևավորվել է, և ինչպես ասացիք չկային այլ կարծիքներ՝ ՈւՂՂՎԱԾ ԷՐ ԲԱՑԱՌԱՊԵՍ ՁԵՐ ԱՆՁԻՆ ԵՎ ՁԵՐ ԱՆՁԻ ՀԵՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԺԱՄԱՆՑԻՆ, ԱՅԼ ՈՉ ՈՐԴԵԿՈՐՈւՅՍ ՄԱՅՐԵՐԻ ԸՆԴՀԱՆՈւՐ ՎԱՐՔԱԳԾԻՆ։ Քանզի ըստ Ձեր հայտարարածի, որդեկորույս մայրերը ընդունել էին հրավերը մի մարդուց, ով հրապարակավ հայտարարել էր նախկինում իր կարծիքը այն մասին, որ, ցիտում եմ՝ «հազարավոր զոհեր ենք ունեցել, բայց մենք նրանց կյանքը զոհաբերել ենք հանուն ոչնչի...»։ Մի մարդուց, ում ամուսինը, ուղղակի պատասխանատուն է և մեղավորը այն բանի, որ 44-օրյա պատերազմ եղավ և մի ամբողջ սերունդ զոհվեց։ Ում ամուսինը, իր ապաշնորհ կառավարմամբ, Արցախի խնդիրը բանակցությունների սեղանից տեղափոխեց՝ պատերազմի դաշտ, իսկ հիմա խնդրում է թշնամուն, որ այն տեղափոխվի կրկին բանակցությունների դաշտ։

Ում ամուսինը, պատերազմը վարեց, այնպիսի ապիկարությամբ, որ այն վերածվեց սպանդի։

Ընդունել էին մի մարդու հրավեր, ով, ամբողջ պատերազմի ժամանակ գտնվում էր Ստեփանակերտում՝ բունկերում, այն ժամանակ, երբ այնտեղ պետք է գտնվեին փորձառու զինվորականներ և գեներալներ և ում ամուսինը արգելել էր նրանց գտնվել այնտեղ և օգտակար լինել Հայրենիքին։ Մի խոսքով, մի մարդու հրավերն էին ընդունել, ով ըստ իս, ուղղակի պատասխանատու է և մեղավոր այն փաստի համար, որ այդ մայրերի տան ճրագը մարեց... Լույսը մարեց... Որդիները զոհվեցին։

Տիկին Հակոբյան։ Ինքներդ ասացիք, որ հարյուր հազարավոր մարդկանց քննարկում է եղել և հիմնական քննարկման գիծը եղել է բացասական վերաբերմունք այդ միջոցառման մասին։

Ինքներդ ասացիք, որ ոչ մի սատարող գրառում կամ մեկնաբանություն չեք հանդիպել։ Ցիտեցիք մեկնաբանություններ, որտեղ ակնհայտ խոսվում էր իմ կողմից վերը նշված գործոնների և պատճառների մասին։ Այսօր արդեն ակնհայտ է, Հայ Հանրությունը համարում է Ձեզ և Ձեր ամուսնուն ուղղակի պատասխանատու և մեղավոր՝ և՛ 2020 թվականի Արցախյան պատերազմի և նախաձեռնման և հրահրման, և՛ այդ պատերազմում կրած պարտության և կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրման, և՛ այսօր Հայաստանի քաղաքացու անարժանապատիվ վիճակի, և՛ այսօր Հայաստանի սահմանների անորոշության և անպաշտպանության, և շատ այլ, Հայրենիքի համար սարսափելի և բախտորոշ բաների համար, որոնք ուղղակի չեմ ուզում թվել։ Եվ ՄԱՅՐԸ, ով կորցրել է իր որդուն, դժվար թե իր որդու մահվան մեջ ուղղակի մեղավորի հետ սեղան նստի, բաժակ բարձրացնի ու պար պարի։

Մի խոսքով ուզում եմ ասել, որ Ձեր նախաձեռնած ՄԱՆԻՊՈւԼՅԱՑԻԱՆ՝ պրիմիտիվ է և այն չի աշխատելու լայն հանրության վրա, ինչի առիթով Ձեր «սպառնալիքը», որ այս թեմայով շարունակական եթերներ եք ունենալու, խորհուրդ կտամ դադարեցնեք, քանզի այն ավելի է գրգռելու հանրությանը, կամ ուղղակի դառնալու է զավեշտալի։

Իսկ Ձեզ, խորհուրդ կտամ ընտանեկան զրույցների օրակարգային հարց դարձնել Ձեր ամուսնու՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, քանզի նույնիսկ Ձեր կողմից կազմակերպված, կարծես թե ապաքաղաքական միջոցառումը, (չնայած, որ իմ սուբյեկտիվ կարծիքով, այս իշխանությունը, Հայրենիքը ծառայեցնում է իր քաղաքական շահերին և չի կարողանում որևէ ապաքաղաքական բան անել ընդհանրապես) Հանրության կողմից ընդունվեց սուր, մեղմ ասած քննադատությամբ և պարսավանքով, ինչը վկայում է այն մասին, որ լեգիտիմության լուրջ խնդիր ունեք և այն բանալ մանիպուլյացիաները, որն արվում էր նախկինում, այսօր այլևս չեն աշխատում։

Հոգեբանական Գիտությունների Միջազգային Ակադեմիայի պատվավոր անդամ, Ռուսասատանի Դաշնության Արհեստավարժ Հոգեթերապևտների Լիգայի գործող անդամ և միջտարածաշրջանային դասախոս, «ՄԱԴԱԹՅԱՆ» Հոգեբանական Կենտրոնի ղեկավար, ՆեյրոԼինգվիստիկ ծրագրավորման սերիտիֆիկացված թրեյներ, հոգեբան՝
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:15
Խոսքը միայն հայերի մասին չէ. սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան
Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը The Armenian Report-ի հետ բացառիկ հարցազրույցում  իր պաշտպանյալին և ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Սիրիայի նոր իշխանությունները չեն բացառել քրդական ուժերի դեմ ռազմական գործողությունները
Սիրիայի նոր ղեկավարության կողմից պաշտպանության նախարար նշանակված Աբու Քասրան չի բացառել Թուրքիայի հետ համակարգման միջոցով ռազմական...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կոլաբորացիոնիստ լինելը ձեր ընտրությունն է. Լիլիթ Գալստյան
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
17:55
Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ. Ռուբինյան
«Հայաստան-Թուրքիա  կարգավորման գործընթացը փակուղու մեջ չէ, բայց փաստ է, որ մեծ առաջընթաց չենք տեսնում, դրա մեղքը մերը չէ»,-...
Աղբյուր` Panorama.am
17:44
Դեպի ԵՄ ապրանքների արտահանումը մաքսատուրքից ազատելու որոշումը քաղաքական քայլ է. Աղասի Թավադյան
Կառավարությունը վերջին նիստում ընդունեց ծրագիր, որով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը այն ընկերություններին, որոնք արտահանում են ԵՄ 27 երկրներ...
Աղբյուր` Panorama.am
17:26
Կոյուղաջրերը լցվում են շենքի նկուղ, «Վեոլիա ջուր»-ը՝ թաղապետարանի վրա է գցում խնդրի լուծումը, թաղապետարանը՝ Վեոլիա ջրի
Հակահիգիենիկ ու սարսափելի վիճակ է ստեղծվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկ փողոցի 77 հասցեի շենքի առաջին մուտքում։ Արդեն երկու շաբաթ...
Աղբյուր` Panorama.am
17:22
Արման Ծառուկյան. Մախաչևի հետ մենամարտից առաջ մեջքիս ցավից չէի կարողանում շարժվել
Խառը մենամարտերի (MMA) մարտիկ Արման Ծառուկյանը, ով հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո, Jaxxon Podcast-ին տված հարցազրույցում ասել է, որ ...
Աղբյուր` Panorama.am
17:02
Երևանում մրգի կրպակից գողություն են կատարել, ապա հրկիզել այն
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հունվարի 22-ին հաղորդում է ստացվել, որ Արշակունյաց պողոտայում կրպակ է այրվում։ ՆԳՆ ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատա-Ամիրյան փողոց խաչմերուկից մինչև «Փակ շուկա» ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
Երևան քաղաքում ամանորյա տոնական ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հունվարի 23-ին՝ ժամը 24:00-ից մինչև հունվարի 24-ը՝ ժամը...
Աղբյուր` Panorama.am
16:46
Ադրբեջանին առաջարկել ենք փոխընդունելի լուծումներ, մինչ այս պահը պատասխան հայկական կողմը չունի. Սիմոնյան
«Չնայած անվտանգության մարտահրավերներին՝ Հայաստանն այսօր ուղիներ է փնտրում հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու և տարածաշրջանում...
Աղբյուր` Panorama.am
16:15
Իմ դեմ կեղտոտ ու ճղճիմ արշավ են սկսել. Արտակ Բեգլարյան
Կրկին հրապարակավ ասում եմ, որ ԴՈՒՔ ՍՈՒՏԱՍԱՆ ԵՔ ԵՒ ՈՉ ՄԻԱՅՆ...
Աղբյուր` Panorama.am
16:05
ՀՀ կառավարությունը ոչինչ չի անում գերիների վերադարձի համար. Ակցիա՝ օտարերկրյա պատվիրակությունների ուշադրությունը գրավելու համար
Հայաստաում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու փոխնախագահների...
Աղբյուր` Panorama.am
15:57
Դատավոր Սուրեն Անտոնյանի կարգապահական պատասխանատվության վերաբերյալ գործը կվերաբացվի․ՄԻԵԴ-ը վճիռ է հրապարակել
Մարդու Իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։ Գործը վերաբերում էր 2023 թվականի...
Աղբյուր` Panorama.am
15:43
Մեծ հավանականությամբ խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը. Փաշինյան
«Կա մեծ հավանականություն, որ մեր խորհրդարանը կընդունի Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրենքի նախագիծը»- ...
Աղբյուր` Panorama.am
15:30
Կարեն Անդրեասյանի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու բավարար հիմքերն արդեն իսկ առկա են. Փաստաբան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է. «Եվրոպական դատարանը «Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում փաստացի արձանագրել...
Աղբյուր` Panorama.am
15:25
Տիկնիզյանի գործակալը մեկնաբանել է «Լոկոմոտիվի» հետ բանակցություններում խաղացողի բարձր պահանջների մասին լուրերը
Ֆուտբոլային գործակալ Ալեքսանդր Կլյուևը, ով ներկայացնում է  «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Նաիր Թիկնիզյանի...
Աղբյուր` Panorama.am
15:24
Ձեր դեմքի արտահայտությունը մի փոխեք, եթե դատարանը չթույլատրի, էդ դեմքով կգնաք, թույլատրողներին կասեք, լա՞վ. Դատավորը՝ Արմեն Գևորգյանին
«Պարոն Գևորգյան, Դուք ունեք դատավարական կարգավիճակ, հնարավոր է՝ դատարանը Ձեզ չթույալտրի մեկնել գործուղման։ Ձեր դեմքի արտահայտությունը մի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Էդվարդ Ասրյանը հանդիպել է Կանզաս նահանգի ադյուտանտ գեներալ Մայքլ Վեներդիի գլխավորած պատվիրակությունը
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Հայաստան-Կանզաս համագործակցության ծրագրի շրջանակում հունվարի 21-23-ն աշխատանքային այցով Հայաստան է այցելել Կանզաս...
Աղբյուր` Panorama.am
14:54
Ինքը մտել է մեր գրպանը, բայց մեր գրպանն արդեն ծակ է, ու մտցրած ձեռքը էթում է եսիմ որտեղ...ՓՄՁ ներկայացուցիչ
«ՀԴՄ մի միացրեք, բոյկոտեք, վերջ»,- կառավարության շենքի դիմաց հայտարարեց բողոքի մասնակից ՓՄՁ ներկայացնող կինը։ Ակցիայի...
Աղբյուր` Panorama.am
14:51
Արարատ Միրզոյանն ու Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան հայտարարություններով
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևը հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: Հիշեցնենք, որ սրան...
Աղբյուր` Panorama.am
14:37
Պեսկով. Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին
Հայաստանը դեռ չի հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու իր մտադրության մասին։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Լրագրողը...
Աղբյուր` Panorama.am
14:34
Արկադի Դումիկյանը շարունակում է իր հաղթարշավը. երգչի երկու sold out համերգները Մոսկվայում
Հոկտեմբերի 5-ին և 6-ին սիրված երգիչ Արկադի Դումիկյանն իր հավատարիմ հանդիսատեսին անմոռանալի պահեր պարգևեց Մոսկվայի «Live Arena» շքեղ...
Աղբյուր` Panorama.am
14:14
Կառավարությունը հետ կվերադարձնի ԵՄ և Անգլիա արտահանվող ապրանքների մաքսատուրքերը
 «Նախաձեռնությունը հնարավորություն կտա այն ընկերություններին, որոնք իրենց ապրանքները արտահանում են ԵՄ 27 երկրներ և Միացյալ...
Աղբյուր` Panorama.am
13:52
Հայաստան-Ադրբեջան երկկողմ խոսակցություն կա, և մենք շատ կոնկրետ առաջարկներ ենք ուղարկել Ադրբեջանին. ՔՊ-ական պատգամավոր
«Բանակցությունների ֆորմատի վերաբերյալ չեմ ուզում որևէ բան բացառել, մենք ասել ենք, որ այն հարթակներում, որտեղ կհարգվեն  Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
13:36
Օպերային թատրոնի, պատկերասրահի անվանումներից ազգային բառը հեռացնելով՝ չեք հաջողելու բովանդակային ոչինչ փոխել. Պապյան
«Այլևս չեն թաքցնում թուրքանակ ծրագիրը.... պատրաստվեք Ցեղասպանության թանգարանի փակման»։
Աղբյուր` Panorama.am
13:20
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
«Իրենց թոռնիկներից բռնեցրած ավտոներով, պդավատներով են ման գալիս, թող տեսնեն, խեղճ ժողովուրդը ոնցէ  մտահոգվածում տրանսպորտի թանկացման...
Աղբյուր` Panorama.am
13:19
Մենք տեսնում ենք ինտենսիվ թռիչքներ այլ երկրներից Բաքու, ամենայն հավանականությամբ՝ ռազմական տեխնիկայով. Արմեն Գրիգորյան
«Օրակարգային բոլոր հարցրով մենք առաջարկել ենք լուծումներ, օրինակներից մեկը՝ ապաշրջափակումն էր և Հայաստանը առաջարկել էր խաղաղության...
Աղբյուր` Panorama.am
13:12
Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան
Կարո՞ղ է Մասիս Մելքոնյանը իշխանության սրտի դատավոր է. Գարիկ Գալեյանի պաշտպան
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}