Հակառուսական պատժամիջոցները հարվածում են ամբողջ Եվրոպայի էներգետիկ ոլորտին. Իտալիայի ԱԳ նախարար
Իտալիայի արտգործնախարար Լուիջի Դի Մայոն խոսել է եվրոպական բոլոր երկրների էներգետիկայի ոլորտի վրա հակառուսական պատժամիջոցների բացասական ազդեցության մասին, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
«Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն անհետևանք չեն անցնում ոչ միայն Իտալիայի, այլև եվրոպական բոլոր երկրների էներգետիկ ոլորտի համար»,- ասել է Դի Մայոն Բաքվում Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով՝ այս համատեքստում Իտալիան մեծ ուշադրություն է դարձնում այդ ոլորտում մեծ ներուժ ունեցող վստահելի գործընկերների հետ համագործակցությանը։
«Իտալիան արդեն ցանկանում է ազատվել Ռուսաստանի էներգետիկ կախվածությունից»,- ընդգծել է նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին