Վթար Աճառյան փողոցում. տուժած վարորդները հոսպիտալացվել են
Ապրիլի 2-ին, ժամը 01։56-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Mercedes Benz ML» (վարորդ՝ Ժ. Բ.) և «Mercedes Benz» (վարորդ՝ Հ. Հ., ծնված 2000 թ․) մակնիշի ավտոմեքենաները։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ժ․ Բ.-ին ոստիկանության աշխատակիցները տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, այնուհետև՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, վարորդ Հ․ Հ.-ն ևս հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին