Վայելեք կյանքը և հասցրեք ուտել ձեր բաժին տորթը. ԱՄՆ նախագահի 109-ամյա օգնականի երկարակեցության գաղտնիքը
ԱՄՆ 37-րդ նախագահ Ռիչարդ Նիքսոնի նախկին օգնականը հերթական տարեդարձն է նշել և բացահայտել գաղտնիքը, որն օգնել է նրան ապրել մինչև 109 տարի։ Այս մասին գրում է «Լենտա.ռու»-ն։
Պաուլինա Կուկը ծննդյան օրը նշել է Նևադա նահանգի Հենդերսոն քաղաքի «Poets Walk Memory Care» ծերանոցում: Հաստատության աշխատակիցները նրա համար երեկույթ են կազմակերպել, որին ներկա են Պաուլինայի ընկերներն ու հարազատները։ Հյուրերին մատուցել են տոնական տորթ, հյութեր և այլ խմիչքներ, թեև հոբելյարն ասել է, որ իրած սիրած ուտելիքը պետք է լինի մսով։
Լրագրողներն ամերիկուհուն հարցրել են, թե որն է նրա երկարակեցության բանաձևը։ «Գաղտնի բանաձևը։ Փորձեք վայելել ձեր կյանքը և շատ լուրջ մի վերաբերվեք ամեն ինչին: Վայելեք կյանքը, այն միայն մեկ անգամ է տրվում, այնպես որ հասցրեք ուտել ձեր բսժին տորթը»,- կատակել է Կուկը։
Թոշակառուն մի քանի տարի աշխատել է Վաշինգտոնի Սպիտակ տանը։ Նա եղել է նախագահ Ռիչարդ Նիքսոնի օգնականը, որը պաշտոնավարել է 1969-1974 թվականներին և հրաժարական տվել Ուոթերգեյթյան սկանդալի պատճառով։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան