Չալաբյան. Թշնամին շտապում է՝ գիտակցելով, որ շուտով կփակենք պատերազմով մեզ սպառնալու նրա ախորժակը
Հասարակական-քաղաքական գործիչ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը գրում է.
«Ինձ հաճախ են հարցնում՝ «եթե թշնամին հարձակվի, ինչո՞վ ենք կռվելու»: Այս հարցը ինքնին հռետորական է, որովհետև նույնիսկ 2020 թ. պատերազմից հետո մեր բանակի սպառազինության մեծ մասը պահպանվել է, գերհզոր ՍՈՒ-30-երը և Իսկանդերները անվնաս կանգնած են անգարներում, իսկ բանակն էլ պարբերաբար սպառազինությունների նոր խմբաքանակներ է ստանում:
Սակայն այս պատասխանին հիմա ավելանում է ևս մեկը՝ մենք ինքներս վերջին 1.5 տարում (մասամբ նաև դրանից առաջ) Հայաստանում սկսել ենք արդիական սպառազինություն ստեղծել և արտադրել: Այս օրերին Երևանում ընթանում է ռազմարդյունաբերական «Արմհայթեք» ցուցահանդեսը, որում ներկայացված են սպառազինության նոր տեսակներ, որոնք արդեն մասամբ մատակարարվում են հայկական բանակին, մասամբ գտնվում են փորձարկումների փուլում, մասամբ դեռ փորձնական նմուշներ են, բայց միասին վերցված, ազդու տպավորություն են թողնում ցանկացած այցելուի վրա:
Դրանց թվում են հարվածային, գրոհային և հետախուզական ԱԹՍ-ներ, ականանետեր և նռնականետեր, արկեր, ականներ և ինքնակառավարվող ռումբեր, մոբիլ համազարկային կայաններ, ռադիոլոկացիոն հզոր կայաններ, ռադիոէլեկտրոնային պայքարի գերժամանակակից միջոցներ, կապի միջոցներ, և այլն: Այս ամենը արտադրվում է Հայաստանում, որակը արագ կատարելագործվում է, որոշ միջոցներ արդեն արդյունավետ մարտական առաջադրանք են կատարում: Թշնամին սա ևս տեսնում է, նյարդայնանում է և շտապում, գիտակցելով, որ մի քանի տարվա ընթացքում մենք լիարժեք կվերականգնենք ռազմատեխնիկական հաշվեկշիռը, և կփակենք պատերազմով մեզ սպառնալու նրա ախորժակը:
Մեր հիմնադրամը իր հնարավորությունների սահմաններում աջակցել է այստեղ ներկայացված բազմաթիվ նախագծերի, և այսօր հպարտությամբ կարող է արձանագրել առաջին շոշափելի արդյունքները: Սա սակայն միայն սկիզբն է, մենք չենք կանգնի, մինչև մեր երկիրը անվտանգ և լիարժեք պաշտպանված չտեսնենք: Իսկ մինչ այդ, ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել և նաև արդեն շնորհավորել բոլոր այն նվիրյալներին, որոնց ջանքերի շնորհիվ հնարավոր է դարձել այս ամենը, և որնց շնորհիվ այսօր կռվում է հայության նոր զենքը»։
Հարակից հրապարակումներ`
- Ավետիք Չալաբյան. Այսօր հերթը հասել է Ստեփանակերտը հանձնելուն
- Չալաբյան. Հորդորում եմ պարոն Առուշանյանին և նրա թիմին՝ չբավարարվել միայն ազատության դուրս գալով
- Ելման դիրքեր վերադառնալու բանակցությունները մինչ այժմ արդյունք չեն տվել. Չալաբյան
- Ավետիք Չալաբյան. Փարուխը կորցնելուց հետո, վաղը կարող ենք կորցնել Ասկերանը, հետո Ստեփանակերտը
- Ավետիք Չալաբյան. Մեր երկիրը, որը արդեն իսկ բզկտված է պատերազմից, հայտնվում է նոր ռազմական վտանգների հորձանուտում
- Ավետիք Չալաբյան. Որքան էլ դժվար և ցավոտ, ես ցանկանում եմ ապրել արժանապատիվ կյանքով և մեռնել արժանապատիվ մահով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան