Արմեն Աշոտյան. Այո, գործող ընդդիմությունը չի ուզում դառնալ Էդմոն
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը, արձագանքելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, Փաշինյանի կողմից հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակված Էդմոն Մարուքյանի գրառմանը, գրում է.
«Պարզվում է, որ Նիկոլի մոտ հատուկ հանձնարարություններով դեսպան աշխատող Էդմոն Մարուքյանը սրտնեղել է խորհրդարանական ընդդիմությունից, ով մերժել էր կապիտուլյանտի հետ Արցախի հարցով փակ քննարկմանը մասնակցել։
Իհարկե, նորմալ երկրում տարակուսելի կլիներ ոչ միայն հաստիքով «ընդդիմադիրի» ծառայությունը իշխանություններին, այլև «դեսպանի» ներքաղաքական զեղումները։
Բայց մի շտապեք քննադատել նրան։ Դիտարկեք դա որպես Նիկոլի հատուկ հանձնարարություն Էդմոնին։
Փորձեք մտնել իր վիճակի մեջ։
Չէ՞ որ նա ընդդիմադիր դաշտում ներդրված, սակայն բացահայտված նիկոլական ագենտ էր, որին արագ էվակուացրեցին հետ, հողատուների ճամբար։
և հետո, Էդմոնն իհարկե կնեղվի նորմալ պահվածքից։
Չէ՞որ 2020 թվականին պատերազմից մի քանի ամիս առաջ, երբ իրական ընդդիմությունն աղաղակում էր բանակցային տապալումների և վերահաս պատերազմի մասին, նա Նիկոլի հետ փակ դռների հետևում սրճեց և հետո հրապարակավ հայտարարեց, որ Արցախյան բանակցություններով մտահոգվելու կարիք չկա։
Իսկ հետո, երբ Նիկոլն ու Էդմոնը ֆռցնում էին ժողովրդին, եկավ արյունոտ պատերազմը, որի փաստացի մեղսակից դարձավ նաև «դեսպանը»։
Այո, գործող ընդդիմությունը չի ուզում դառնալ Էդմոն։
Ու Էդմոնը դրանից նեղվել է։
Չէ՞ որ նա չէր ուզի իր անպատվաբեր և կեղտոտ գործի մեջ միայնակ մնալ»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան