Իտալացի նախարարը Բաքվից Երևան կգա
Ապրիլի 2-3-ը աշխատանքային այցով Հայաստան կժամանի Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոն: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ ֆեյսբուքյան էջը։
Ապրիլի 3-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Իտալիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևեն մամուլի համար հայտարարությունները:
Այցի շրջանակներում նախատեսվում են նաև Լուիջի դի Մայոյի հանդիպումները ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ:
Նշենք, որ Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոն այսօր այցելել է Ադրբեջան, հանդիպումներ ունեցել Իլհամ Ալիևի, Ջեյհուն Բայրամովի հետ։