«Հրապարակ». Ընդդիմությունը մտավախություն ունի` Հայաստանի նկատմամբ ՌԴ «սանկցիաներն» ավելի ծանր են լինելու
«Հրապարակ» թերթը գրում է.
«Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպումից առաջ հայաստանյան խորհրդարանական ընդդիմությունը հանրահավաք է նախաձեռնել՝ ապրիլի 5-ին, ժամը 18.00-ին, Ազատության հրապարակում՝ Արցախն ու Հայաստանը փրկելու համար։
Ուշագրավ է, որ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, թե Ալիև-Փաշինյան հանդիպումը Մոսկվայում է լինելու: Շաբաթներ առաջ Փաշինյանը հայտարարել էր ապրիլին Մոսկվա կատարելիք պաշտոնական այցի մասին, անգամ օրն էր նշվում՝ ապրիլի 9, սակայն այն հետաձգվեց, և պարզվեց, որ Բրյուսելում ապրիլի 6-ին հանդիպում է լինելու, ինչը, մեր տեղեկություններով, անակնկալ է եղել նաև Ռուսաստանի համար:
Ի դեպ, Փաշինյանի ռուսաստանյան այցերին մշտապես նախորդել է այց որևէ եվրոպական երկիր` Լիտվա, Բելգիա, Ֆրանսիա: Ապա հաջորդել է սահմանային էսկալացիա` Ռուսաստանը «պատժել» է Փաշինյանին` ձեռք քաշելով մեր սահմանները պաշտպանելու պարտականությունից:
Ընդդիմությունը մտավախություն ունի, որ Բրյուսելում կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերվելու, և դրա արդյունքում Հայաստանի նկատմամբ ՌԴ «սանկցիաներն» այս անգամ ավելի ծանր են լինելու, ուստի որոշել են կանխել դա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան