Փախուստ դեպի արևը. որոնք են Հայաստանը հանգստի վայր ընտրելու պատճառները
«Моя Планета»-ն այցելել է հյուրընկալ Հայաստան և պատմել, թե ինչ պետք է տեսնել մեր երկրում։
«Մոսկվայից Հայաստանի մայրաքաղաք կարելի է հասնել ինքնաթիռով, թռիչքը տևում է ընդամենը 2,5 ժամ։ Ռուսներին վիզա կամ արտասահմանյան անձնագիր պետք չէ. ներքին անձնագիրը բավական է։ Հաճելի է, երբ Հայաստանի բնակչության 94%-ը խոսում է ռուսերեն»,- ասվում է հոդվածում։
«Տրամաբանական է երկրի հետ ծանոթությունը սկսել մայրաքաղաքից։ Երևանն առաջին հայացքից նման է փազլի՝ գլուխկոտրուկի կտորների, որոնք դեռ պետք է հավաքել։ Ասֆալտն այստեղ հեշտությամբ վերածվում է սալաքարերի, հարթ տարածքներին փոխարինում են լեռները կամ կիրճերը, վարդագույն և սև տուֆից մոնումենտալ շինություններին՝ մասնավոր երկհարկանի տները։
Գարնան բույրերը տարածվում են օդում, և դա կարծես զգում են նաև ականջներում ճարմանդներ խրված բրդոտ շները, որոնք ծարավը հագեցնում են քաղաքային ցայտաղբյուրներից»,- նշում է հոդվածի հեղինակը։
Նա նաև հիշեցնում է, որ խորհրդային տարիներին Երևանը կոչվում էր ջազի մայրաքաղաք։ «Բայց, ինչպես կատակում են այստեղ, հայերը ձգտում են հայկականացնել այն ամենը, ինչին դիպչում են, այդ իսկ պատճառով ջազն այստեղ ազգային կոլորիտ ունի։ Ի դեպ, այն դեռ հայտնի է, պարզապես նայեք երաժշտական ակումբների ցանկին»,- ասում է հոդվածագիրը։
Նա անդրադարձել է նաև հայկական գինուն և կոնյակին։ «1887-ից բացված կոնյակի թեման ժամանակակից Հայաստանում իրեն ոչ մի կերպ չի սպառել, բավական է զբոսնել «Նոյ» և «Արարատ» գործարանների նկուղներով (և խանութներով) և շնչել «հրեշտակների բաժինը»։ Ժամանակակից Երևանում մի ամբողջ փողոց էլ տրվել է բազմաթիվ գինու տաղավարների համար։
Երկար ժամանակ գինու երկրի համբավը պատկանել է հարևան Վրաստանին, բայց հարուստ սփյուռքահայերը, ինչպես նաև նրանք, ովքեր հայրենիք են վերադարձել արտերկրից, որոշել են գինեգործության ավանդույթները վերականգնել պատմական հայրենիքում: Ի վերջո, կան խաղողի բազմաթիվ տեղական սորտեր, որոնցից մի քանիսն արդեն 6000 տարեկան են։ Այժմ Հայաստանի հյուրերը փորձելու բան ունեն», - գրում է հոդվածը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան