Անահիտ Ստեփանյան. Հակահայերի հակաթույնը լինելու է միասնականությունը
«Մենք պատրաստ չենք թուրքի հետ բանակցել, ոչինչ չենք մոռացել։ Այսօր իշխանությունը գնում է այդ հինգ կետին համաձայնություն տալու, որևէ մեկն իրենց այդ իրավունքը չի տվել։ Թույլ չենք տալու պղծել, ուրանալ մեր տղաների արյունը»,-կառավարության շենքի դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց ակցիայի նախաձեռնող, անկուսակցական Անահիտ Ստեփանյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Բրյուսելում նախատեսված է Փաշինյան-Ալիև հանդիպումը։ Հենց դա է ակցիայի մասնակիցների մոտ խիստ մտահոգություն առաջացրել։
Ստեփանյանի խոսքով, իրենք կառավարության շենքի դիմաց են ասելու՝ դեմ են, Արցախը ադրբեջանական դարձնելուն, դեմ են բանակը չզինելուն, զինվորին առանց թիկունք թողնելուն։
«Ասում են՝ գտնվում ենք պատերազմական իրավիճակում, սակայն արդեն քանի ամիս է, որ չունենք ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ։ Ինչպե՞ս կարելի է։ Պետք է միանալ, միացորվել, հայրենիքը կործանված է»,-ասաց Ա. Ստեփանյանը։
Ակցիայի նախաձեռնողը պահանջում է գործող իշխանությունների հրաժարական, ճգնաժամային կառավարության ստեղծում։
Նախապես հայտարարված ակցիային քիչ թվով մարդիկ էին միացել, ինչը տխրեցրել էր Ստեփանյանին։
«Այսօր պետք է դուրս գային հանուն հայրենիք, հանուն հայի, բոլորիս ու բոլորիս երեխաների կյանքն է վտանգված։Այսքան անտարբեր չպետք է լինենք, նստել եք տանը, չե՞ք հասկանում իրական վտանգը։ Հայաստանը ոչնչացման եզրին է»,-ասաց նա՝ ավելացնելով, որ հակահայերի հակաթույնը լինելու է միասնականությունն ու միավորված լինելը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան