Գերմանիայում ասել են, որ «ոչ մի դեպքում» չեն օգտագործելու զինված ուժերը Ուկրաինայում
Գերմանիայի զինված ուժերի գլխավոր տեսուչ Էբերհարդ Ցորնը հայտարարել է, որ երկիրը «ոչ մի դեպքում» չի օգտագործի իր ուժերը Ուկրաինայի տարածքում, գրում է «Ռիա Նովոստի»-ին։
«Այն, ինչ ասել են և՛ կանցլերը, և՛ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ուժի մեջ է. մենք ոչ մի դեպքում մեր ուժերը չենք տեղակայի Ուկրաինայի տարածքում»,- ասել է Ցորնը Welt-ին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայի ապառազմականացման և ապազգայնացման համար։ ՌԴ Զինված ուժերից նշել են, որ թիրախավորում են միայն ռազմական ենթակառուցվածքները և ուկրաինական զորքերը։ Երկու կողմից էլ զոհեր կան։
Հարակից հրապարակումներ`
- Դոնեցկի հիվանդանոցներում գտնվում է վիրավոր, այդ թվում՝ ծանր վնասվածքներով 325 երեխա
- ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ ՆԱՏՕ-ի երկրները կրակի հետ են խաղում՝ զենք մատակարարելով Ուկրաինային
- Times. Բրիտանիան Ուկրաինային խորհուրդ է տալիս համաձայնագիր չկնքել Ռուսաստանի հետ
- Ռուսաստանն արգելել է ԵՄ բարձրագույն ղեկավարության մուտքը երկրի տարածք
- Մեդինսկի. Ուկրաինան համաձայնել է Ռուսաստանի պահանջներին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան