«Հրապարակ». Վերջապես կայացել է ԵՊՀ գիտխորհրդի անդամների բաղձալի հանդիպումը Վահագն Խաչատուրյանի հետ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մարտի 24-ին պետք է կայանար ԵՊՀ գիտխորհրդի անդամների հանդիպումը ՀՀ նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Բայց հանդիպման օրը խորհրդի անդամներն էլփոստին նամակ էին ստացել, որ այն չեղարկվում է:
Բանն այն է, որ Վահրամ Դումանյանը զայրացել էր, որ առանց իր գիտության նման հանդիպում է նախատեսվել, և որոշել էր պատժել ԵՊՀ ռեկտորին, որի հետ լարված հարաբերություններ ունի․ Նիկոլ Փաշինյանի միջոցով չեղարկվել էր հանդիպումը:
Հետո ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը «կոտրվել է» և խնդրել նախարարին, որ հանդիպումը կայանա, վերջինս մեծահոգաբար համաձայնել է: Երեկ այդ բաղձալի հանդիպումը կայացավ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին