Շահեն Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է
«Շանթ» դաշինք ազգայնական կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հարգելի՛ ընկերներ։
Տեղեկացնում եմ, որ իմ դեմ հարուցված երկու քրեական գործերի նախաքննական շրջանն ավարտվել է, որից հետո որոշվել է դադարեցնել քրեական հետապնդումն իմ դեմ։ Իմ քաղաքական գնահատականները՝ Ն․Փաշինյանի վարած քաղաքականության նկատմամբ, քննչական մարմնի կողմից որակվել է որպես քաղաքական դիրքորոշում, այլ ոչ թե ծանր վիրավորանք։
«Կապիտուլյանտ, ազգակործան պատուհաս, հայրենիքի դավաճան, աթոռապաշտ դավաճան, ազգադավ» բառերը չեն համարվել Ն․Փաշինյանի նկատմամբ որպես ծանր վիրավորանքներ։
Ինչպես քրեական գործ հարուցելուց առաջ և հետո, այդպես էլ հիմա վերահաստատում եմ իմ քաղաքական գնահատականներն ու դիրքորոշումները։ Որքան էլ, որ փորձեր կատարվեն՝ խոչընդոտելու մեր պայքարը, միևնույնն է, ազատ և անկախ Հայաստանի համար մղվող պայքարը հնարավոր չէ կասեցնել։
Շնորհակալություն եմ հայտնում իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանին, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանին և բոլոր մարդկանց, ովքեր այս ընթացքում որևէ կերպ սատարել և անհանգստացել են ինձ համար»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան