Ուիլ Սմիթը լքել է ԱՄՆ-ի կինեմատոգրաֆիական արվեստների և գիտությունների ակադեմիան
Դերասան Ուիլ Սմիթը հեռացել է ԱՄՆ Կինեմատոգրաֆիական արվեստների և գիտությունների ակադեմիայից այն բանից հետո, երբ «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ հարվածեց հաղորդավար Քրիս Ռոքին, հաղորդում Է Deadline պարբերականը՝ վկայակոչելով դերասանի հայտարարությունը:
Ուիլ Սմիթը ԱՄՆ կինոակադեմիայի 94-րդ մրցանակաբաշխության ժամանակ պաշտպանեց իր կնոջ պատիվը։ Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հաղորդավար Քրիս Ռոքը կատակեց Սմիթի կնոջ՝ Ջադա Պինկետ-Սմիթի սանրվածքի մասին: Ավելի վաղ Փինկետ-Սմիթը խոսել էր մազաթափության խնդրի մասին և արարողությանը ներկայացել էր սափրված գլխով: Այդ խոսքերից հետո Ուիլ Սմիթը բեմ դուրս եկավ և հարվածեց գործընկերոջ դեմքին։
«Մրցանակաբաշխության ժամանակ իմ գործողությունները ցնցող էին, ցավալի և աններելի... Ես հրաժարվում եմ Կինոարվեստի և գիտությունների ակադեմիային անդամակցելուց»,- ասվում է Սմիթի հայտարարության մեջ։
Դերասանը հայտարարել է, որ վիրավորել է անձամբ Ռոքին, ինչպես նաև «իր ընտանիքին», բոլորին, ովքեր ներկա են եղել արարողությանը, ինչպես նաև մրցանակաբաշխությանը հետևող հանդիսատեսին ամբողջ աշխարհում։ «Ես դավաճանել եմ Ակադեմիայի վստահությանը, մյուս թեկնածուներին և հաղթողներին զրկեցի տոնելու և շնորհավորանքներ ստանալու հնարավորությունից՝ իրենց ակնառու աշխատանքի համար։ Իմ սիրտը կոտրված է», - ասել է դերասանը։
Նա հայտարարել է, որ պատրաստ է ընդունել բոլոր հետևանքներն իր պահվածքի համար։
Ավելի վաղ Ամերիկյան կինոակադեմիան հայտարարել էր, որ Սմիթի նկատմամբ կարգապահական վարույթ է սկսվել:
Հարակից հրապարակումներ`
- Քրիս Ռոքն առաջին անգամ խոսել է «Օսկար»-ի ժամանակ դերասան Ուիլ Սմիթի հետ միջադեպի մասին
- Ուիլ Սմիթը հրապարակայնորեն ներողություն է խնդրել «Օսկար»-ի հաղորդավարից
- «Օսկար 2022». Տարվա լավագույն ֆիլմը, դերասանն ու դերասանուհին
- Դերասան Ուիլ Սմիթը հարվածել է «Օսկար»-ի հաղորդավարին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան