Վալերի Բուայեն Սենատում ընդունել է Դադիվանքի վանահայր Հովհաննես քահանա Հովհաննիսյանին
Ֆրանսիացի քացաքական գործիչ, պատգամավոր Վալերի Բուայեն Սենատում ընդունել է Քարվաճառի շրջանի հոգևոր հովիվ, Դադիվանքի վանահայր Հովհաննես քահանա Հովհաննիսյանին։ Ֆեյսբուքյան իր էջում Վալեր Բուայեն լուսանկարներ է հրապարակել ու գրել.
«Արցախում բախվելով Ադրբեջանի սպառնալիքին՝ մի քանի ամիս առաջ Դադիվանքում ինձ ընդունեց Տեր Հրանտ քահանա Հովհաննիսյանը։ Ես ուզում էի կրկին հանդիպել նրան Սենատում»,-նշել է նա։
Ֆրանսիացի քաղաքական գործիչը նաև ընդգծել է, քանի որ միջազգային հանրությունը լիովին ներգրավված է Ուկրաինայում պատերազմի մեջ, մեկ անգամ կոչ է անում իր երկրի կառավարությանը, Եվրամիությանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ին միջամտել հայ բնակչության և ժառանգության պաշտպանության գործին։
Հարակից հրապարակումներ`
- Վալերի Բուայե. Ադրբեջան և Թուրքիա. Ահա թե ինչ էի ուզում հիշել այսօր առավոտյան
- Վալերի Բուայե․ Այսօր, ինչպես և երեկ, Հայաստանը պայքարում է իր և իր ժողովրդի գոյատևման համար՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը