«Փաստ». Հայ սպառողը հնարավորություն կստանա ընտրել էլեկտրաէներգիայի սեփական մատակարարին
«Փաստ» թերթը գրում է.
««Փաստ» թերթի տեղեկություններով, ապրիլի 5-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի է ունենալու միջոցառում՝ նվիրված էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումների և ազատականացման ծրագրի ներկայացմանը։
Ընդհանրապես, այս ոլորտի ազատականացման մասին խոսվում է պարբերաբար: Թեման առավել ակտիվ քննարկվում է հատկապես էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումների ֆոնին: Մեր աղբյուրները փոխանցում են, որ հայ սպառողը, առավել ևս՝ բիզնեսը, ի վերջո, հնարավորություն կստանա ընտրել էլեկտրաէներգիայի սեփական մատակարարին:
Մասնագետների կարծիքով, շուկայի ազատականացման արդյունքում հնարավոր կլինի նվազեցնել կՎտժ1-ի գինը։ Դեմոնոպոլիզացիայի գործընթացի մեկնարկը փաստացի դրվել է այս տարվա փետրվարի 1-ից, ինչը թույլ կտա ազատականացնել էլեկտրաէներգիայի շուկան, դռներ կբացի նոր խաղացողների առջև և ավելի հարմար պայմաններ կտա փոքր արտադրողներին, ինչպես, օրինակ՝ ՀԷԿ-երն ու արևային կայանները։ Միևնույն ժամանակ, ոլորտի փորձագետները հույս են հայտնում, որ հերթական անգամ չենք բախվի ապաշնորհ ապամոնոպոլիզացիայի, մասնավորաբար շուկայի յուրացմանը նեղ շրջանակների միջև»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին