Բայրամով. Հայաստանից դրական արձագանքներ ենք լսում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ
«Իտալիայի ԱԳ նախարարին ես տեղեկացրել եմ այն քայլերի մասին, որոնք ձեռնարկվում են Ադրբեջանի կողմից հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքու այցելած իտալացի գործընկերոջ հետ հանդիպումից հետո։
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Բայրամովը եվրոպացի գործընկերոջը տեղեկացրել է տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացման առաջարկների, պետական սահմանների հստակեցման հարցով զբաղվող աշխատանքային խմբի ստեղծման անհրաժեշտության մասին։
«Ես տեղեկացրել եմ այն առաջարկների մասին, որոնք արվել են Հայաստանին խաղաղության պայմանագրի վերաբերյալ։ Վերջին օրերին մենք դրական արձագանքներ ենք լսում Հայաստանի մի քանի դեմքերի կողմից։ Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ հայտնել է իր դիրքորոշումը»,-ասել է Բայրամովը։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները վիճել են Արցախի հարցի շուրջ
- Արթուր Վանեցյան. Ադրբեջանի ներկայացրած հինգ կետերը Արցախից հրաժարվելու մասին են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան