Փաստաբանական խումբ. Դավիթ Տոնոյանը ենթարկվում է հոգեբանական խոշտանգման
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Շարունակում ենք պնդել, որ Դավիթ Տոնոյանը խտրական կերպով պահվում է կալանքի տակ: Դատական նիստերի դռնփակ լինելուն ավելացել է նաև տարբեր տեխնիկական պատճառներով այդ նիստերի անցկացումը 2 ամիսը մեկ անգամ:
Ավելին, հաջորդ դատական նիստը նշանակվել է 2022 թվականի մայիսի 2-ին: Փաստացի 3 ամիս է՝ դատարանը անգործության է մատնված: Սա գնահատում ենք որպես հոգեբանական խոշտանգում և պատժի գործադրում կալանավորված անձանց նկատմամբ, որի վերաբերյալ Դ.Տոնոյանը հայտարարել է նաև ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ միաժամանակ պահանջելով հրապարակային քննություն:
Նիստը նախագահող դատավոր Մնացական Հարությունյանի այն հարցին, թե որն է, ըստ նրա, դատական նիստերը դռնփակ անցկացնելու նպատակը, Դավիթ Տոնոյանը պատասխանել է՝ որպեսզի հանրությունը չտեսնի առաջադրված մեղադրանքների սին լինելը:
Դ.Տոնոյանը վերաքննիչ դատարանում հայտարարել է նաև, որ հրթիռների ձեռքբերման վերաբերյալ ճիշտ որոշում է կայացրել, որն այդ փուլում նպաստել է ՀՀ զինված ուժերի կարողությունների բարձրացմանը, որի վառ ապացույցն է այն, որ ի հեճուկս այն հայտարարություններին, թե իբր ձեռք բերված հրթիռները չեն կիրառվել 44-օրյա պատերազմի ժամանակ և ուսումնավարժական պատրաստման ընթացքում, քրեական գործով ձեռք բերված ապացույցներով պարզվել և հիմնավորվել է հակառակը:
Մեկ այլ կարևոր հանգամանք, որն իրական սպառնալիք է ՀՀ զինված ուժերի համալրման և մարտունակության բարձրացման համար. համապատասխան քայլեր չեն ձեռնարկվում խնդրո առարկա զինամթերքի հետագա շահագործումը ապահովելու, դրա պահպանման միջոցառումներն ապահովելու նպատակով, քանի որ զինամթերքի շահագործման վրա արգելք է դրված»։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբանական խումբ. Դավիթ Տոնոյանի շարունակական կալանքի տակ պահելու որոշման դեմ բողոքը որևէ դատավորի չի մակագրվել
- Տիգրան Աբրահամյանը Դավիթ Տոնոյանին՝ մեղքերդ չես քավի
- Փաստաբանական խումբ. Դավիթ Տոնոյանի ազատության իրավունքը ենթարկվում է շարունակական ոտնահարման
- Փաստաբանական խումբ. Բարձրաստիճան երկու սպաները տվել էին Դավիթ Տոնոյանի մեղադրանքը հերքող ցուցմունքներ
- Նարեկ Սամսոնյան. Ի՞նչ միջպետական սկանդալով է սպառնում Դավիթ Տոնոյանը
- Սրա մասին պետք է խոսի ինքը՝ Դավիթ Տոնոյանը. Ղազինյան
- Փաստաբանական խումբ. Դավիթ Տոնոյանը պայքարելու է հանուն արդարության, իր անմեղության և բարի համբավի վերականգման համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին