Չինաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի նոր ենթատեսակ
Չինաստանի պետական լրատվամիջոցները հայտնել են վերջին մեկ օրվա ընթացքում COVID-19-ով վարակման 13 հազար նոր դեպքի մասին, որոնց թվում գրանցվել է «օմիկրոն» շտամի նոր ենթատեսակ, գրում է Bloomberg-ը:
Նշվում է, որ 13 հազարից 12 հազարը եղել են ասիմպտոմատիկ։
Ըստ տեղական իշխանությունների՝ նոր տարբերակը գալիս է «օմիկրոն»-ի BA.1.1 ճյուղից, մինչդեռ այն չի համընկնում նախկինում հայտնաբերված կորոնավիրուսային այլ տարբերակների հետ:
Նշվում է նաև, որ ամբողջ Շանհայը ներկայումս փակ է, քանի որ կորոնավիրուսի դեպքերն ավելացել են, և 25 միլիոն մարդ գտնվում է ինչ-որ ձևով կարանտինի մեջ:
Հարակից հրապարակումներ`
- ԳԱԱ. Ամենաթարմ տվյալներով՝ Հայաստանում հայտնաբերվել է նաև «Օմիկրոնի» «BA.2» ենթատարբերակը
- Հետքովիդյան շրջանում կարող է ի հայտ գալ մոտ 200 ախտանշան՝ ընդհուպ հոգեկան խնդիրներ. մասնագետ
- «Օմիկրոն»-ի BA2 ենթատեսակն առավել վտանգավոր է, որն արդեն հայտնաբերվել է Հայաստանում. Ռոմելլա Աբովյան
- ԱՀԿ-ի ղեկավարը նախազգուշացնում է «oմիկրոն»-ից հետո նոր շտամների առաջացման մասին
- Ֆրանսիայի հարավում կորոնավիրուսի նոր շտամ են հայտնաբերել
- Հայաստանում հնարավոր է կորոնավիրուսի նոր շտամ ձևավորվի. համաճարակաբան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան