ԱՄՆ-ն կոչ է արել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային հեռացնել Ռուսաստանին Մարդու իրավունքների կոմիտեից
ԱՄՆ-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային կդիմի Ռուսաստանին Մարդու իրավունքների խորհրդից հեռացնելու խնդրանքով, հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։
Այս հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ Ուկրաինան մեղադրել է ռուսական զորքերին Բուչա քաղաքում տասնյակ խաղաղ բնակիչների սպանության մեջ։ Հիշեցնենք, որ Ռուսաստանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ է արդեն երկրորդ տարին։ Ժնևում գործող խորհրդի անդամության ընդհանուր ժամկետը երեք տարի է։
Ձայների երկու երրորդի մեծամասնությամբ Գլխավոր ասամբլեան, որը բաղկացած է 193 անդամ երկրներից, կարող է զրկել երկրին խորհրդի անդամ լինելուց մարդու իրավունքների համակարգված և կոպիտ խախտումների համար:
Երկուշաբթի օրը ելույթ ունենալով Բուխարեստում՝ Լինդա Թոմաս-Գրինֆիլդն ընդգծել է, որ «Ռուսաստանի մասնակցությունը Մարդու իրավունքների խորհրդին ֆարս է»։
«Ուստի,- շարունակեց նա,- մենք կարծում ենք, որ ժամանակն է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան քվեարկի վերջինիս հեռացման օգտին»:
Փետրվարի 24-ից ի վեր, երբ սկսվեց ռուսական ներխուժումը Ուկրաինա, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան առնվազն 140 «կողմ» ձայներով երկու բանաձև է ընդունել, որոնք դատապարտում են Ռուսաստանին։
«Իմ ուղերձը 140 երկրներին, որոնք խիզախորեն միավորվել են, այսպիսին է. Բուչայից ստացված պատկերները և Ուկրաինայում տեղի ունեցած ավերածությունները պահանջում են, որ մենք այժմ մեր խոսքերը համապատասխանեցնենք գործողություններին», - ասաց Թոմաս-Գրինֆիլդը, ով այցով գտնվում էր Ռումինիայում: Դրա նպատակն է, մասնավորապես, պարզել, թե արդյոք այս երկիրը դիմակայում է Ուկրաինայից փախստականների հոսքին։
Ռուսական զորքերի դուրսբերումից հետո քաղաքում հայտնաբերված մոտ 300 դիակներից, ըստ Բուչայի քաղաքային իշխանությունների, մոտ 50-ը եղել են ռուս զինվորականների կողմից սպանության զոհ:
Reuters-ը չի կարողացել ինքնուրույն ճշտել, թե ով է պատասխանատու քաղաքի բնակիչների սպանությունների համար։
Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են, որ հետաքննում են հնարավոր ռազմական հանցագործությունները:
Այս ձեւակերպումն է օգտագործել նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Հիշեցնենք, որ 2011 թվականի մարտին Լիբիան հեռացվել էր ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի կազմից՝ կապված հակակառավարական ցույցերի մասնակիցների դեմ Մուամար Քադաֆիի զորքերի բռնի գործողությունների հետ:
Հոդվածը պատրաստվել է Reuters գործակալության տեղեկության հիման վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին