05.04.2022. Կորոնավիրուսի 13 նոր դեպք է գրանցվել, մահացել է 3 մարդ
Հայաստանում ապրիլի 4-ին կատարվել է 2733 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 13 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 105 հիվանդ, արձանագրվել է մահվան 3 դեպք։ Մահացածներից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում ապրիլի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 594 դեպք, որոնցից 410 229 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2067 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8619 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1679 է:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 298 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2 985 996 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 04.04.2022. Կորոնավիրուսի 7 նոր դեպք է գրանցվել
- 02.04.2022. Կորոնավիրուսի 12 նոր դեպք է գրանցվել
- 01.04.2022. Կորոնավիրուսի 21 նոր դեպք է գրանցվել, մահացել է 4 մարդ
- 31.03.2022. Կորոնավիրուսի 21 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 մարդ
- 30.03.2022. Կորոնավիրուսի 14 նոր դեպք է գրանցվել
- 29.03.2022. Կորոնավիրուսի 16 նոր դեպք է գրանցվել, մահացել է 2 մարդ
- 28.03.2022. Կորոնավիրուսից մահվան դեպք չի արձանագրվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան