Հարցը լուծվում է զենքով, ոչ գրիչով կամ խնդրելով. Առուշանյան
«Իմ կարծիքն է. ես մի բան գիտեմ, որ պատմության դասերը քաղելով՝ խնդիրները լուծվում են միայն սրի միջոցով, երկրորդ տարբերակ չկա»,- «Փաստինֆոյի» հետ զրույցում ասել է Ազատության հրապարակում ընդդիմության կազմակերպած հանրահավաքին մասնակցող Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը՚
Հարցին՝ ինչ սպասելիքներ կան Փաշինյան- Ալիև առաջիկա հանդիպումից, Առուշանյանը նշել է․ «Այսքան խնդիրները, Արցախի մեծ մասի հանձնումը տեսնելով՝ ոչ մի դրական բան։ Աշխարհը պետք է իմանա, որ մենք՝ հայերս, պատրաստ ենք կռիվ տալ և պաշտպանել մեր հայրենիքը։ Մենք մեր ապրելու բարոյական իրավունքը պետք է ձեռք բերենք։
Համաշխարհային պատմության մեջ ես դեպք չգիտեմ, որ գրիչով կամ խնդրելով հարց է լուծվում, հարցը լուծվում է զենքով, ոչ գրիչով կամ խնդրելով»։
Հարակից հրապարակումներ`
- Դուք այսօր վերջնականապես սկիզբ դրեցիք հայ ժողովրդի պարտության էջը փակելուն․ Իշխան Սաղաթելյան
- Սրանց բերած կեղծ խաղաղությունից արյան հոտ է գալիս. Մամիջանյան
- Թող այլևս երբեք պատերազմ չլինի, բայց դրա այլընտրանքը թուրքի ու ադրբեջանցու տակ կզելը չէ. Արամ Վարդևանյան
- Այսուհետ հանդուրժելու տեղ չունենք՝ ոչ մեր երկրի բզկտմանը, ոչ էլ բզկտողներին. Վահե Հակոբյան
- Սա պետք է կանխել, այլ տարբերակ ուղղակի չկա․ Տիգրան Աբրահամյան
- Արցախը կորցնելու հետհաշվարկն այլևս սկսված է. Նաիրա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին