Քաղաքական 20:03 05/04/2022 Հայաստան

Թող այլևս երբեք պատերազմ չլինի, բայց դրա այլընտրանքը թուրքի ու ադրբեջանցու տակ կզելը չէ. Արամ Վարդևանյան

«Այսօր Հայաստանն ապրում է վերջին հարյուր տարվա իր ամենածանր օրերը»,- Ազատության հրապարակում ընդդիմության հրավիրած հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Նրա խոսքով՝ դա չափանազացություն չէ, հայ ժողովուրդը կանգնած է վերանալու շեմին, որպես ազգ, որպես պետություն վերանալու շեմին։

«Այսօր իշխանությունը խոստանում է խաղաղություն, բայց ո՞ւմ է խոստանում այս խաղաղությունը՝ մե՞զ, հայ ազգի՞ն, ոչ, այս իշխանությունը խոստանում է խաղաղություն Ադրբեջանին և Թուրքիային, նա խոստանում է, որ չի լինի հայկական այնպիսի պետություն, որի հետ դրանք ստիպված ուզեն, թե չուզեն հաշվի նստեն։

Այս խաղաղությամբ, որ խոստանում են, կբացվի թուրք-ադրբեջանական խաղաղության դարաշրջանը, երբ Հայաստանը երկու երկրների համար կդառնա ոտքի տակ երկիր։ Այդ ժամանակ թուրքերը խաղաղ կապրեն։ Այս խաղաղությունը Ադրբեջանի համար նշանակում է Արցախի՝ որպես ինքնորոշված հանրապետության վերացում։ Այս խաղաղությունը նշանակում է Սյունիքի ուզուրպացիա։ Այն կլինի թուրք-ադրբեջանական ուղիները սպասարկող շրջան։ Այդ ժամանակ թուրքերը խաղաղ կապրեն։

Այս խաղաղությունը Թուրքիայի համար նշանակում է Ցեղասպանությունը մարսել։ Մի բան, որի դեմ 100 տարի ամբողջ հայությունը, աշխարհը պայքարել են։ Այս խոսքերը, ցավոք, չափազանցություն չեն։ Եթե կա հայ մարդ, որը մտածում է՝ ամենավատն արդեն անցել է, արդեն տեսել ենք, ախր՝ ոչ, դա այդպես չէ, սարսափելին դեռ չենք տեսել, սարսափելին չի էլ թակում, այլ ջարդում է մեր տան, մեր հայրենիքի դռները։

Սիրելի հայրենակիցներ, ոչ ոք պատերազմ չի ուզում, բայց չի կարելի հանձնվել դահիճին։ Այո, ո՛չ պատերազմին, թող այլևս երբեք պատերազմ չլինի, բայց դրա այլընտրանքը թուրքի ու ադրբեջանցու տակ կզելը չէ։ Կարելի է պարտվել ու դասեր քաղել, բայց չի կարելի մի ամբողջ ազգի անունից վերածվել մուրացկանի, խաղաղություն մուրացողի։ Հայ ազգը նման մանդատ ոչ մեկի չի տվել»,- ասաց Արամ Վարդևանյանի։

Պատգամավորի խոսքով՝ մեզ փորձում են վախեցնել դրսից, վախեցնում, հետապնդում են ներսից, բայց պատմությունը դաժանորեն ապացուցել է՝ այն ազգը, որն իր հույսը դնում է երկակի ստանդարտներով միջազգային հանրության վրա, սեփական ուժերով չի դիմադրում, այլ փոխարենը տրվում է վախերի, այդ ազգը գոյություն չի ունենում։

Ըստ Արամ Վարդևանյանի՝ կարելի է անվերջ խոսել նախկիններից, 30 տարվա սխալներից, մեղադրել, կալանավորել ու հետապնդել բոլորին, առաջին, երկրորդ, երրորդ նախագահներին, բայց արցախցիներն ինչով են մեղավոր։

«Հասկացանք։ Բոլորը Ձեզ համար մեղավոր են։ Արցախը պահողներն ու ազատագրողները մեղավոր են։ Հա, հետո՞։ Հետո՛։ Լուծումը ո՞րն է, ստորանա՞լը, Արցախ չգնա՞լը, Արցախը հանձնե՞լը։ Բա արցախցիները, որոնք այսօր, բացի ռուս խաղաղապահի աջակցության հույսից, ուրիշ օգնություն չեն տեսնում, որոնք Հայաստանի թիվ մեկ պաշտոնյայի, անվտանգության երաշխավորի երեսը երկու տարի չեն տեսել։

Հետո Սյունիքից պահանջների հերթն է գալու։ Դա է՞լ եք ուզում խաղաղության համար հանձնե՞լ։ Թշնամին կանգ չի առնելու։ Գալու են Երևան՝ մինչև Սարյան ու Կասկադ, Սևանում չեն թողելու ջուրը մտնենք։ Այս ելույթի ողբերգական հատվածն այն է, որ սա ասում եմ ոչ թե վախեցնելու համար, այլ սա է մեր ապագան։ Այս ապագան կա, ու այս իշխանությունը դա ամեն ձևով ուզում է ապահովել։
Բայց արդյո՞ք հայ ազգի ուզած ապագան սա էր։

Այսօր շատերը թերահավատ են՝ և՛ այս հանրահավաքի, և՛ ընդդիմության նկատմամբ։ Մեզ քննադատում են, հաճախ՝ տեղին, շատերը սպասում են ավելիին, բայց ոչ թե հրապարակում գտնվելով, այլ տանը նստած՝ հետևելով եթերին ու լրահոսին։ Այս հանրահավաքը թմբիրից դուրս գալու մասին է, ճակատագրական զարգացումները կանխելու մասին է»,- ընդգծեց Արամ Վարդևանյանը։

Նա հիշեցրեց, որ ապրիլին ունենք երկու հիշատակման օր՝ Ապրիլյան պատերազմի, հերոսական դիմակայության, հաղթանակի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրերը։ Վարդևանյանը հույս հայտնեց, որ ապրիլը մեզ համար կլինի ևս մեկ էջ բացող՝ ամենածանր պահին միավորվելու, վերանալուց փրկվելու, զրոյից սկսելու և հայրենիքը պահելու էջ, իրական խաղաղություն պարտադրելու էջ։

«Մենք հասել ենք այն կետին, որ նույնիսկ չենք կարող վախենալ հենց վախից։ Վախն իրականում ոչինչ է, երբ նժարին բոլորիս ապագան է։ Կամ մենք կհրաժարվենք վախերի շարքից՝ պաշտպանելով մեր Արցախը, դիմադրելով թուրքացմանը, պաշտպանելով մեր արյունը, մեր թաիբը, մեր երեխաներին, կամ...կամ չկա։

Եկեք օրեցօր, կոնկրետ գործողությունից գործողություն, հանրահավաքից հանրահավաք մեր մասնակցությամբ ապացուցենք, որ այսպիսի օրակարգ մեր կողքին տեղ չունի, այսպիսի օրակարգ բանակցելու իրավունք ոչ մեկ չունի։ Պաշտպանելով մեր Արցախը՝ պաշտպանենք մեր Հայաստանը»,- իր ելույթում ամփոփելով ասաց Արամ Վարդևանյանը։




Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:44
Վազգեն Սարգսյանի կերպարը կերտելու վրա շատ եմ աշխատել. Խորեն Լևոնյան
«Յուրաքանչյուր դերասանի համար դժվար է կերտել պատմական կերպարի՝ լինի դրական, թե բացասական, սակայն դա մեր գործն է, պետք է անենք»,-...
Աղբյուր` Panorama.am
16:40
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար
Փետրվարի 24-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։...
Աղբյուր` Panorama.am
16:22
Փետրվարի 21-ին 482 ճանապարհատրանսպորտային պատահարներից միայն մեկն է եղել է ամառային անվադողերով. ՆԳՆ
Փետրվարի 20-24-ը Երևանում արձանագրվել է 482 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց մեջ միայն 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՀ-ում շարունակվում են շրջանառվել Գրիպ Ա տեսակի տեսակի H1pdm09 ենթատեսակի և Գրիպ Բ տեսակի հարուցիչները
ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված ակտիվության նվազում:
Աղբյուր` Panorama.am
15:57
«Վազգեն. Վերջին Սպարապետը». Ինչո՞ւ վերջին
Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որի մտահղացման հեղինակն ու գլխավոր պրոդյուսերը Նոնո Սարգսյանն է...
Աղբյուր` Panorama.am
15:55
Բաղրամյանի ոստիկաններն ապօրինի որսի դեպք են բացահայտել
Դաշտում որսացել է մի քանի տափաստանային արտույտ։
Աղբյուր` Panorama.am
15:31
Քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիներին ցանելու աղը, դե հիմա ասեք՝ մեզանից ով է շպիոնը. Արթուր Չախոյան
Հանրային գորւծիչ Արիթուր Չախոյանը գրում է. «Երևանի քաղաքապետարանը «Ռուսալ Արմենալ»-ում է պահեստավորել փողոցիների ցանելու...
Աղբյուր` Panorama.am
15:26
Խոշոր վթար Արմավիրում
Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն փետրվարի 24-ին, ժամը 12։22-ին  ահազանգ է ստացվել, որ Արմավիր...
Աղբյուր` Panorama.am
15:16
Իրանը Իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության հյուրերին ցուցադրում է անօդաչու ավիացիայի իր ձեռքբերումները
Թեհրանում Իսլամական հեղափոխության 46-րդ տարեդարձին նվիրված տոնական ծրագրի միջոցառումներից մեկը ավիացիայի և անօդաչու տեխնոլոգիաների մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}