Գեղամ Նազարյան. Այսօր վարչախմբին ասելու ենք՝ Արցախը Ադրբեջանում չի եղել ու չի լինելու
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, որի կրտսեր որդին՝ ժամկետային զինծառայող Աբգար Նազարյանը զոհվեց 44-օրյա պատերազմի ժամանակ, գրում է.
«Այսօր ժամը 18։30 Ազատության հրապարակ։ Սա հատուկ գրում եմ իմ այն հարազատների, բարեկամների, ծանոթների համար, որոնք ինձ անդադար հարցնում են՝ բա երբ եք փողոց դուրս գալու, բա երբ եք մի բան անելու, բա ոնց ենք Արցախին աջակցելու։ Սպասում եմ բոլորիդ։ Ու հանկարծ չասեք՝ վախենում եմ գործից հանեն, կնոջս խոստացել էի ռեստորան տանել, ես տենց տեղեր չեմ գալիս, ապեր, շեֆս չի թողնում։
Ազատության հրապարակ, ժամը 18։30։
Հիմա հարց կտաք, թե ինչ ենք անելու։ Ընդամենը կանգնելու ենք միմյանց կողքին ու մեր աջակցությունն ենք հայտնելու Արցախին։ Վարչախմբին ասելու ենք՝ Արցախը Ադրբեջանում չի եղել ու չի լինելու։ Շուշին ու Հադրութը չեն եղել ու չեն լինելու»։
Հարակից հրապարակումներ`
- «Վերածնվող Հայաստան»-ը երթով կշարժվի Ազատության հրապարակ
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Հրապարակում ոչ թե մարդկանց բազմություն է պետք, այլ էլիտաների ներկայություն
- Արթնանալ ու տեր կանգնել, փրկել Հայաստանը և Արցախը. Արսեն Գրիգորյան
- Գևորգ Դանիելյան. Պարտավոր ենք շարունակել Արցախի անվտանգության երաշխավորի առաքելությունը
- Կարեն Վրթանեսյան. Ես դիտարկում եմ Հայաստանի իշխանություններին որպես օկուպացիոն վարչակարգ
- «Հայաստան» դաշինքը նոյեմբերի 8-ին ժամը 18։00-ին հրավիրում է հանրահավաք Ազատության հրապարակում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան