Դուք այսօր վերջնականապես սկիզբ դրեցիք հայ ժողովրդի պարտության էջը փակելուն․ Իշխան Սաղաթելյան
ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ անդրադարձավ Արցախի խորհրդարանի հայտարարությանը, որում ասվում է՝ հայ ժողովուրդը պետք է համախմբվի Արցախի ճակատագիրը որոշելու համար։ Հայտարարությունում նաև ասվում է, որ Հայաստանի լինելիության հարցը կախված է Արցախի ճակատագրից։
Սաղաթելյանը կոչ արեց Ազատության հրապարակում միասնաբար հայտարարել՝ «Տեր ենք Արցախին», «Տեր ենք Հայաստանին», «Տեր ենք Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»։ Ի նշան համաձայնության հանրահավաքի մասնակիցները բացականչեցին՝ «Այո»։
Մի շարք արձանագրումներ անելով, ԱԺ փոխնախագահը նշեց, որ այսօր պատմական օր է։
«Դուք այսօր ձեր մասնակցությամբ և վճռականությամբ ապացուցեցիք և փակեցիք այն բոլոր խոսակցությունները, որ հայ ժողովրդին չի հետաքրքրում Արցախը։ Դուք փակեցիք այն խոսակցությունները, որ մենք պետություն ունենալու իրավունք չունենք և համակերպվել ենք այս իրավիճակին։ Դուք այսօր վերջնականապես սկիզբ դրեցիք հայ ժողովրդի պարտության էջը փակելուն և վերականգնվելուն»,- հայտարարեց Սաղաթելյանը։
Իշխան Սաղաթելյանն իր ելույթում նշեց, որ վաղվա պայքարի շարունակականության համար կարևոր են, որպեսզի ընդհանուր համաձայնություն լինի մի քանի կետերի շուրջ․
«Կարևոր է , որ այս չորս կետի շուրջ ունենանք համաձայնություն․
1․ Փակում ենք պարտության էջը
2․ Տեր ենք կանգնում Արցախին, Հայաստանի տարածքային ամբողջականությանը
3․ Այս իշխանությունը չունի մանդատ երկիրը զիջումների տանելու
4․ Պատրա՞ստ ենք պաշտպանել մեր հայրենիքը»
Ի նշան համաձայնության ներկաները կրկին վանկարկեցին՝ «Այո»։
Սաղաթելյանի խոսքով՝ Ազատության հրապարակում հնչեցված հիմնական սկզբունքներով պետք է առաջնորդվել։
«Ցանկացած իշխանություն, որը կշեղվի մեր կենսական պահանջներից ուղարկելու ենք գրողի ծոցը։ Այն քաղաքական ուժը, անհատը, իշխանությունը, որը կշեղվի այս պահանջներից, ժողովուրդն ունի լեգիտիմ իրավունք հակազդելու, գետնին տապալելու և երկրի ողնաշարը շտկելու»,- ասաց նա։
Սաղաթելյանը նաև նշեց, որ օրվա իշանությունները երկիրը պատրաստում են նոր զիջումների և ժողովրդին շարունակում են վախեցնել պատերազմով։
Հարակից հրապարակումներ`
- Սա պետք է կանխել, այլ տարբերակ ուղղակի չկա․ Տիգրան Աբրահամյան
- Ասողը ղալաթ է անում, ես երբեք հանձնելու մասով չեմ բանակցել․ Սերժ Սարգսյան
- Սերժ Սարգսյանն այսօր մասնակցելու է հանրահավաքին. Արմեն Աշոտյան
- Վահե Հովհաննիսյան. Հայկական օրակարգ. Հանրահավաք պետք է, բայց՝ հասկանալի բովանդակությամբ
- Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը. հանրահավաք ապրիլի 5-ին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան