Ներկայացել է Իրանի քաղաքացի ու հափշտակություններ իրականացրել
Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են 44-ամյա տղամարդու կողմից խարդախությամբ խոշոր չափերի, ինչպես նաև համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ զգալի չափերի հափշտակություններ կատարելու, փաստաթուղթ կեղծելու և այն օգտագործելու դեպքերի հանգամանքները:
ՔԿ-ն հայտնում է՝ քննությամբ պարզվել է, որ 44-ամյա տղամարդը, խարդախությամբ համակարգիչ հափշտակելու շուրջ հանցավոր համաձայնության գալով քննությամբ չպարզված անձի հետ, ԻԻՀ քաղաքացու անվամբ նախապես ձեռքբերված հեռախոսահամարով 2019 թվականի դեկտեմբերի 11-ին զանգահարել է «list.am» կայքի միջոցով համակարգիչ վաճառողին և ձեռք բերելով նրա վստահությունը, համակարգիչը գնելու պատրվակով խնդրել է, որպեսզի վերջինս ստուգելու նպատակով այն փոխանցի իր կողմից նշված անձին: Համակարգիչն իր կողմից նշված անձին փոխանցվելուց հետո, չարաշահելով վաճառողի վստահությունը, տիրացել է վերջինիս պատկանող 800.000 ՀՀ դրամ արժողության համակարգչին և խարդախությամբ հափշտակել այն:
Բացի այդ, 44-ամյա տղամարդը 2020թ. նոյեմբերի 27-ին, ապօրինի կերպով հասանելիություն ստանալով իր բարեկամուհու անվամբ նույնականացված «Իդրամ» հաշվառման հաշվին, փոփոխել է նշված հաշվին կցված հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն, ինչից հետո կնոջ դրամապանակի միջոցով, նրա անունից ներկայացրել է վարկային պայմանագրիկնքման հայտ և կեղծված վավերապայմաններով կնքել 500.000 ՀՀ դրամ գումարի չափով պայմանագիր:
Դրանից հետո ԻԻՀ քաղաքացու անվամբ ձեռքբերված հիշյալ հեռախոսահամարով զանգահարել է բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող անձի և հեռախոսի գնման շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելով՝ վերջինիս կողմից օգտագործվող բանկային քարտին է փոխանցել ձևակերպված պայմանագրով հաստատված և բարեկամուհու դրամապանակին փոխանցված գումարը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 44-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 325-րդ հոդվածի 1-ին մասով և 181-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին' այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները