Հայ ռազմագերիների խնդրի լուծման բանալին Բաքվում է․ ՀՀ-ում Լեհաստանի դեսպան
«ԵԱՀԿ-ի հիմնական նպատակն է վերականգնել Մինսկի խմբի համանախագահների համագործակցությունը»,- ասուլիսում ասաց Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը։
Նա նշել է, որ Լեհաստանն իր դերակատարությունը կատարել է հնարավորի սահմաններում. «Այս տարվա փետրվարին Լեհաստանի արտաքին գործերի նախարարն ընդունել է Վարշավայում ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներին և, կարելի է ասել, որ Լեհաստանը իր դերակատարությունը կատարել է, սակայն Ուկրաինայում սկսված պատերազմը փոխել է իրավիճակը»։
Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ԵՄ-ն բավարար ջանքեր չի ներդնում ու Ադրբեջանին չի պարտադրում վերադարձնելն գերիներին, դեսպանն ասաց. «Սա շատ ցավոտ հարց է։ Հույս ունեմ, որ այն ապագայում դրական կլուծենք։ Համոզված եմ՝ Երևանում ԵՄ պատվիրակությունը ավելի հստակ պատասխան կտրամադրի։ Լեհաստանը վստահ է և կարծում է, որ ամեն ջանք պետք է գործադրվի Ադրբեջանից ռազմագերիների վերադարձի համար, սակայն խնդրի լուծման բանալին Բաքվում է»։
Հարակից հրապարակումներ`
- Մեր ռազմագերիներն սարքել են աշխարհաքաղաքական նվեր. Աշոտյան
- Amnesty International. Ադրբեջանում հայ գերիներին դատում են արագացված կարգով, առանց արդար դատավարության ընթացակարգերին հետևելու
- Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել 38 հայ գերիների. Արարատ Միրզոյան
- Հանրապետության նախագահը գերիների վերադարձի հարցում շատ անելիք ունի. Վահագն Խաչատուրյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան