Արցախը կորցնելու հետհաշվարկն այլևս սկսված է. Նաիրա Զոհրաբյան
«Համառությամբ իշխանությունը պահելը և անընդհատ երկիրն ու Արցախը տանել պարտության՝ ազգադավություն և դավաճանություն է»,- լրագրողներին ասաց Ազատության հրապարակում ընդդիմության հրավիրած հանրահավաքին մասնակցող ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նա նշեց, որ Ազատության հրապարակում է որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ով հասկանում է, որ Արցախը կորցնելու հետհաշվարկն այլևս սկսված է։
«Ես Խրամորթի առաջնագծում էի, գյուղերը դատարկվում են։ Գյուղերում մնում են միայն տղամարդիկ, որպեսզի պաշտպանեն Արցախը։
Ինձ համար ամենասարսափելին և ամենացավալին այն էր, որ արցախցին իր հույսն, այլևս Հայաստանի իշխանության հետ չի կապում։ Այս իշխանությունը պետք է հեռանա, որովհետև այս իշխանությունը ծնկի է եկել թշնամու առջև։ Այս իշխանությունը պետք է հեռանա, որովհետև իր տված որևէ խոստում չի իրականացրել։ Այս իշխանությունը պետք է հեռանա, որպեսզի Արցախն ապրի, որպեսզի մենք կարողանանք փրկել Հայաստանի ինքնիշխանությունը»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Նախկին պատգամավորը նշեց, որ այս իշխանությունը եկել է փողոցով, ժողովրդի ցանկությամբ, ժողովրդական մանդատի ալիքի վրա և այդ ալիքի վրա պետք է գնա այս իշխանությունը․
«Վստահեցնում եմ՝ այստեղ, այս հրապարակում ձևավորվելու է ժողովրդի այն իշխանությունը, որը թուրքի առաջ ծնկի չի գալու»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին