Վալերի Օսիպյան. Հրապարակում եմ, քանի որ մտահոգ եմ Հայաստանի ու Արցախի ապագայով
Նիկոլ Փաշինյանի կողմից ոստիկանապետ նշանակված, ապա պաշտոնից հրաժարված Վալերի Օսիպյանն այս պահին Ազատության հրապարակում է։
Լրագրողի այն հարցին, թե ինչն է նախկին ոստիկանապետին բերել հրապարակ, Օսիպյանն արձագանքեց.
«Մտահոգ լինելը մեր երկրի՝ Հայաստանի ու Արցախի ապագայով։ Այսքանը»։
Նա ասաց՝ կողմ է ընդդիմության կարծիքին, այս իշխանությունը ձեռքերը լվացել է Արցախից։
Նախկին պաշտոնյան այլ հարցերի չպատասխանեց։
«Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը։ Պաշտպանենք մեզ և մեր երեխաներին»։ Այս կարգախոսով են խորհրդարանական ընդդիմադիր ուժերն այսօր հանրահավաք հրավիրել «Ազատության» հրապարակում՝ նաև հայտարարելով. «Այս իշխանությունը պատրաստ է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում։ Այս իշխանությունը կատարում է թուրք-ադրբեջանական բոլոր պահանջները»։
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Վրթանեսյան. Այս օրը կարող է դառնալ երկար, դժվար, բայց կարևոր ճանապարհի սկիզբը
- Գեղամ Նազարյան. Այսօր վարչախմբին ասելու ենք՝ Արցախը Ադրբեջանում չի եղել ու չի լինելու
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Հրապարակում ոչ թե մարդկանց բազմություն է պետք, այլ էլիտաների ներկայություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան