Քաղաքական 19:48 05/04/2022 Հայաստան

Այսուհետ հանդուրժելու տեղ չունենք՝ ոչ մեր երկրի բզկտմանը, ոչ էլ բզկտողներին. Վահե Հակոբյան

«Շնորհակալ եմ, որ գիտակցում եք՝ մեր հայրենիքը վտանգված է ու էլ այսուհետ հանդուրժելու տեղ չունենք, ոչ մեր երկրի բզկտմանը, ոչ էլ բզկտողներին»,- այսօր հրավիրված հանրահավաքում իր ելույթը սկսեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:

Դիմելով հանրահավաքին չներկայացած քաղաքացիներին՝ նա հարց տվեց, թե արդյոք վերջիններս գիտակցում են, որ երկիրը ծայրահեղ վտանգված է և հարցը միայն Արցախին չի վերաբերում:

«Այսօր հանրահավաքի նպատակներից մեկը զանգ խփելն է, ինչքան ուժ ունենք զանգելն է՝ արթնացման, համախմբման միավորման համար»,- ասաց պատգամավորը:

Նկատելով, որ գրեթե մեկ տարի է Ադրբեջանի զինուժը գտնվում է ՀՀ սուվերեն տարածքում՝ Վահե Հակոբյանը նշեց՝ որևէ մեկն այսօր երկրում չի կարող երաշխիք տալ, որ թշնամու մտքով չի անցնի ավելի խորանալ կամ այլ տեղերից մտնել Հայաստանի սուվերեն տարածք՝ չհանդիպելով որևէ դիմադրության:

«Սյունեցին և արցախցին այսօր մենակ է և չի կարող հասկանալ, թե իրեն ո՞վ է պաշտպանում, իսկ Ադրբեջանը շարունակում է լկտիանալ և մեծացնել ախորժակը: Այնքան է լկտիացել, որ Արցախում, ՌԴ խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող գոտում ոտնձգություններ է սկսել Արցախի քաղաքացիների նկատմամբ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը և հավելեց, որ այսօր հոգեբանական ճնշումներով հումանիտար աղետով պարտադրում են, որ մեր հայրենակիցները լքեն իրենց տները:

Վահե Հակոբյանի խոսքով՝ Փաշինյանն էլ այս վիճակում շարունակում է խաղաղության դարաշրջանի կեղծ օրակարգը բերել առաջին պլան:

«Ադրբեջանը, Թուրքիայի ձեռքը բռնած, հայ-ադրբեջանական պայմանագրի հիմքում պարտադրում է, որ իրենց առաջադրած 5 կետը լինի, որոնք բխում են Ադրբեջանի շահերից»,- արձանագրեց Վահե Հակոբյանը և հավելեց. «Ի՞նչ է անում մեր, այսպես կոչված, կառավարությունը: Ասպեկտներ է մտցնում, երկու հատ: Համար մեկ ասպեկտ, կամ լրացում՝ Արցախի ժողովրդի անվտանգության հարցը»:

Հակոբյանը նկատեց, որ այդ ասպեկտով խոսվում է ոչ թե Արցախի հանրապետության, այլ ժողովրդի անվտանգության մասին, ինչը հեռու գնացող կործանարար նպատակներ է հետապնդում:

«Երկրորդ ասպեկտը՝ կարգավիճակն է, ոչ թե ինքնորոշման իրավունքի իրացման, այլ կարգավիճակի, այստեղ էլ է պարզ չէ, որ Ադրբեջանի կազմում էլ այդ կարգավիճակը կարող է լինել»,- հայտարարեց «Հայաստան» դաշինքի անդամը և տարակուսեց, որ այդ փաստաթուղթը փոխանցվել է ԵԱՀԿ Մինսկի խմբին, քանզի չեն պատկերացնում, որ այդ կառույցն Արցախի խնդրի լուծման համար է ստեղծված, ոչ թե հայ-ադրբեջանական հարաբերությունների հարթման համար:

Հռետորական հարց տալով, թե ո՞ւմ շահերն են սպասարկում Նիկոլ Փաշինյանն ու իր հետևորդները՝ Վահե Հակոբյանն ասաց. «Վաղը մեր սերունդը հարցնելու է՝ լավ ապրելը ո՞րն է, երբ չունենք ո՛չ սկզբունք, ո՛չ արժեք, ո՛չ էլ հայրենիք: Մեր երկիրն այսօր հանել են աճուրդով վաճառքի, այն չի կարող ապրել լավ, քանի որ տեղ չի ունենալու ապրելու»:

Հակոբյանը կարևոր չհամարեց, թե ինչ է ստորագրվելու Բրյուսելում, քանի որ պարզ է, որ միևնույնն  է նա թշնամիների թելն է թելելու՝ խախտելով ի նպաստ Հայաստանի գրավոր բոլոր պայմանավորվածությունները:

«Այդ մարդը չի հասկանում, թե ինչով է նա այսօր խաղ անում: Վաղը մեր երեխաներն ասելու են, ինչո՞ւ լուռ հանձնեցիք մեր երկիրն ու այդ պատասխանը մենք չենք կարողանալու տալ: Մենք այսօր այս անտարբերության հետ գործ ունենք և այսօրվա հավաքը դրա դեմ է: Այսօրվա հավաքը Հայաստանի, Արցախի համար է, լինել-չլինելու համար է»,- ելույթն ամփոփեց Վահե Հակոբյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}