Զելենսկին հրամանագիր է ստորագրել ՌԴ հետ բանակցությունների համար պատվիրակություն ստեղծելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ապրիլի 4-ին հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի հետ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունների համար պատվիրակություն ստեղծելու մասին։
«Ձևավորել Ուկրաինայի պատվիրակություն՝ մասնակցելու Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններին Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին պայմանագրի նախագծի պատրաստման և հաստատման շուրջ», -ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, նշված է փաստաթղթում։
Փաստաթուղթը տեղադրված է Ուկրաինայի նախագահի կայքում։ Փաստաթղթում ասվում է, որ Զելենսկին պատվիրակության ղեկավար է նշանակել Ուկրաինայի Գերագույն ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիային։
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկի. Ուկրաինան մտադիր է շարունակել բանակցությունները Ռուսաստանի հետ
- Կրեմլում հրաժարվել են պատասխանել Ուկրաինայի հետ բանակցությունների սցենարների մասին հարցին
- Լավրովը հայտնել է Ուկրաինայի հետ բանակցություններում Ռուսաստանի պահանջների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները