Վրաստանի խորհրդարանի նախագահն ապրիլի 5-6-ը առաջին պաշտոնական այցով կժամանի Հայաստան
Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին ապրիլի 5-6-ը պաշտոնական այցով կլինի Հայաստանում։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին երեքշաբթի հայտնել են Վրաստանի օրենսդիր մարմնի մամուլի ծառայությունում։
«Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ապրիլի 5-6-ը պաշտոնական այցով կգտնվի Հայաստանի Հանրապետությունում, խորհրդարանի նախագահը հանդիպումներ կունենա Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Ըստ հաղորդագրության՝ նախատեսվում է նաև, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը կընդունի Պապուաշվիլիին:
Սա Պապուաշվիլիի առաջին պաշտոնական այցն է Հայաստան՝ որպես Վրաստանի խորհրդարանի խոսնակ։ Պապուաշվիլին օրենսդիր մարմնի նախագահի պաշտոնը ստանձնել է 2021 թվականի դեկտեմբերի վերջին։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան