Անդրանիկ Փիլոյանին կալանավորելու դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել
Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին կալանավորելու դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Փիլոյանի պաշտպան Տիգրան Սարգսյանը:
«Այսօր ներկայացրել եմ վերաքննիչ բողոքը»,- ասել է փաստաբանը։
Հիշեցնենք, որ ԱԻՆ Ա. Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /3 դրվագ/: Քննիչի որոշմամբ վերջինս 30.03.2022թ.-ին ձերբակալվել է: Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար, դատարանը բավարարել է միջնորդությունը։
Քրեական օրենսգրքի 311 հոդվածը սահմանում է.
«Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը` կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողության կամ անգործության համար, որը կատարվել է`
1) շորթմամբ,
2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
3) խոշոր չափերով`
պատժվում է ազատազրկմամբ` չորսից տասը տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»։
Հարակից հրապարակումներ`
- Անդրանիկ Փիլոյանին մեղադրանք է առաջադրվել. Միջնորդել են նրան կալանավորել
- Անդրանիկ Փիլոյանը ձերբակալվել է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին