
ՀՅԴ-ն Գլենդելում հավաք է անցկացրել՝ ի աջակցություն Երևանում կայանալիք այսօրվա հանրահավաքի
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի, «Շանթ» ուսանողական միության և Հայ Երիտասարդաց դաշնակցության նախաձեռնությամբ հավաք է տեղի ունեցել Արևմտյան ԱՄՆ-ում։ Այս մասին գրում է yerkir.am-ը։
Գլենդելում կայացած հավաքի նպատակն է եղել աջակցություն հայտնել ի պաշտպանություն Արցախի փողոց դուրս եկող հայրենակիցներին և Երևանում ապրիլի 5֊ին, ժամը 18։30֊ին տեղի ունենալիք հանրահավաքին։ Ելույթներով հանդես են եկել ուսանողական - երիտասարդական միությունների ներկայացուցիչներ, համայնքային գործիչներ, քաղաքագետներ և այլք։
Հարակից հրապարակումներ`
- Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը. հանրահավաք ապրիլի 5-ին
- Արտակ Զաքարյան. Ապրիլի 5-ին նախատեսվող հանրահավաքը պետք է ստանա համազգային բնույթ
- Քաղաքացիներին կոչ եմ անում ապրիլի 5-ին ժամը 18:30-ին Ազատության հրապարակում միասին քննարկենք, թե ինչպես պահենք Արցախը. Իշխան Սաղաթելյան