Ստրասբուրգի քրեական դատարանը շարունակում է քննել Ադրբեջանի իշխանությունների ստեղծած կազմակերպության գործը
Այսօր Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի քրեական գործերով դատարանում տեղի ունեցավ «Ալընջան և մյուսները» գործով դատավարությունը, որը կապված է Ստրասբուրգում գրանցված «Եվրոպական տեղեկատվական և մարդու իրավունքների կենտրոն» կազմակերպության հետ։ Այս մասին գրում է Փաստինֆո կայքը:
Այս կազմակերպությունը և մեղադրյալներն անմիջական կապ ունեն ադրբեջանցի լրագրող, haqqin.az առցանց պարբերականի խմբագիր Էյնուլլա Ֆաթուլաևի հետ, ով Ադրբեջանի իշխանությունների «մերձավորն» է։
Սակայն դատական նիստի մեկնարկից կարճ ժամանակ անց այն ավարտվեց, քանի որ որոշակի փաստաթղթեր և անձինք պետք է լինեին դատարանում, սակայն ներկա չէին։
Ըստ փաստաբանական հայցի, կազմակերպության փոխնախագահ Մուստաֆա Ալընջայի և նրա կնոջ՝ Լեյլա Ալընջայի նկատմամբ քրեական գործի հայցով վերջիններս մեղադրվում են աշխատանքային գործունեությունը թաքցնելու, վստահության չարաշահման, կազմակերպության կեղծ սնանկության, ֆինանսական միջոցները թաքցնելու և մի շարք այլ իրավախախտումների մեջ։
Գործով մեղադրվում է նաև «Եվրոպական տեղեկատվական և մարդու իրավունքների կենտրոն» կազմակերպության նախագահ Թոմաս Պիլցը, ով Գերմանիայում haqqin.az-ի թղթակիցն է, ինչպես նաև հանդիսանում է անարխիստական «Occupy Frankfurt» (Գրավիր Ֆրանկֆուրտը) շարժման անդամ։
Նշվում է, որ Էյնուլլա Ֆաթուլաևը և կազմակերպության մյուս անդամներն ուղղակի օգտագործել են Եվրոպայի մայրաքաղաք Ստրասբուրգում գրանցված կազմակերպությունը, որը ըստ կանոնադրության պետք է ուսումնասիրեր ու պաշտպաներ Եվրոպայում մարդու իրավունքները, և իրականացրել ու ֆինանսավորել են հակահայկական և հակասեմական քաչոզչություն, կեղծել են փաստաթղթեր, յուրացրել ֆինանսական միջոցներ։
Մուստաֆա Ալընջան, հովանավորվելով Էյնուլլա Ֆաթուլաևի կողմից, կազմակերպության նպատակ է դարձրել հետապնդել եվրոպական քաղաքական գործիչներին, ովքեր կհամարձակվեին խոսել Ադրբեջանում մարդու իրավունքների իրական վիճակի մասին՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի խորհրդական Ալի Հասանովի անմիջական հրամանով։
Գործով դատական հաջորդ նիստը նախատեսված է 2016թ․-ի հունվարի 21-ին։
Նշենք, որ գործի փաստական և այլ հանգամանանքներին քաջատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, սույն դատական գործընթացը բազմաշերտ է և ներառում է Բաքվի իշխանությունների հովանու ներքո ստեղծված և ադրբեջանա-թուրքական լոբբիի կողմից ֆինանսավորվող «Եվրոպական տեղեկատվական և մարդու իրավունքների կենտրոն» կազմակերպության սնանկ ճանաչելու և ֆինանսական մեքենայությունների ետևում կանգնած Մուսթաֆա Ալընջային, նրա կնոջը և այլ հանցակիցներին պատասխանատվության ենթարկելու մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին