CNN. ԱՄՆ-ն հիպերձայնային զենքը գաղտնի է փորձարկել, որպեսզի թույլ չտա էսկալացիա Ռուսաստանի հետ
ԱՄՆ-ը մարտի կեսերին հիպերձայնային զենքը գաղտնի է փորձարկել, որպեսզի թույլ չտա Ռուսաստանի հետ հարաբերությունների սրում։ Այս մասին հայտնել է ամերիկյան CNN հեռուստաալիքը՝ հղում անելով Պենտագոնի աղբյուրին։
CNN-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տունը զգուշավոր մոտեցում է ցուցաբերում՝ խուսափելով քայլերից կամ հայտարարություններից, որոնք կարող են հանգեցնել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև չհիմնավորված էսկալացիայի։
Հեռուստաալիքի զրուցակիցը նշել է, որ նույն պատճառով ամերիկացի պաշտոնյաները երկու շաբաթ լռել են հիպերձայնային հրթիռի վերջին փորձարկման մասին։ Աղբյուրի համաձայն՝ փորձնական արձակումն իրականացվել է մարտի կեսերին՝ նախքան ՆԱՏՕ-ի արտահերթ գագաթնաժողովին և G7-ի հանդիպմանը մասնակցելու նպատակով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Եվրոպա մեկնելը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները